Interfootball.am-ը գրում է. ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քվեարկության արդյունքում կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի` «Ինտերի» դարպասին հեղինակած առաջին գնդակը ճանաչվել է ՉԼ երկրորդ տուրի լավագույն գոլ։ Սուարեսն այդ խաղում (2:1) դարձել էր դուբլի հեղինակ` կամային հաղթանակ ապահովելով «Բարսայի» համար։ Սուարեսն առաջ է անցել «Բավարիայի» կիսապշպտան Յոզուա Կիմմիխից, «Այաքսի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշից և «Լիվերպուլի» հարձակցող Սադիո Մանեից։