ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին երկրպագուների շրջանում տեղի ունեցած քվեարկության արյդունքում ճանաչվել է ՉԼ ընթացիկ խաղարկության երկրորդ տուրի լավագույն խաղացող։ Գնաբրին, «Տոտենեհմի» հետ խաղի (2:7) երկրորդ խաղակեսում հեղինակեց 4 գնդակ` դառնալով պոկերի հեղինակ։ Նա դարձավ նաև միակ խաղացողն, ով մեկ խաղակեսի ընթացքում հեղինակել է 4 գոլ։ Գնաբրին քվեարկության արդյունքներով առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսից, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Համիից ու «Բրյուգեի» հարձակվող Էմանուել Դենիսից Նյութի աղբյուր՝ https://interfootball.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a7-%d5%b9%d5%ac-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab-%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6-%d5%ad%d5%a1/