ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: ... ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է փոքրիկ Արփիի լուսանկարը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. Եթե 10 պատվիրաններն այսօր գրվեին, 11 -րդն էլ կլիներ, հատկապես Հայաստանում երկար անունով նախարարության ղեկավարի հարցազրույցից հետո.
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84

«Հրապարակ». Փաշինյանի ռեյտինգի անկման զուգահեռ կտրուկ իջել են «Վարչապետ» օղիների գները

Թեմա ՝ Տնտեսություն
2019-11-08 08:09:27
163

«Հրապարակ». Փաշինյանի ռեյտինգի անկման զուգահեռ կտրուկ իջել են «Վարչապետ» օղիների գները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։ Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են։ Հիմա դրանք վաճառում են ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։

Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, այժմ վաճառվում է 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել է 1690 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից