ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: ... ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է փոքրիկ Արփիի լուսանկարը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. Եթե 10 պատվիրաններն այսօր գրվեին, 11 -րդն էլ կլիներ, հատկապես Հայաստանում երկար անունով նախարարության ղեկավարի հարցազրույցից հետո.
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84

5 դրամ իջեցնեին, աշխարհով կպատմեին, բայց 20 դրամ թանկացրել են ու որևէ մեկը տեղյակ չէ. նպաստառուն բողոքում է՝ գազի գինը թանկացրել են

Թեմա ՝ Տնտեսություն
2019-11-10 14:22:17
214

5 դրամ իջեցնեին, աշխարհով կպատմեին, բայց 20 դրամ թանկացրել են ու որևէ մեկը տեղյակ չէ. նպաստառուն բողոքում է՝ գազի գինը թանկացրել են

Նպաստառուների համար գազի վճարման գինը թանկացրել են, այսպես ասած՝ ներքին կարգով «սղացրել» են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի բնակիչը, ով խնդրեց ապահովել անձի գաղտնիությունը:

Բնակիչը ներկայացրեց, որ նպաստառու է. նպաստառու ընտանիքները գազի համար 1 խորանարդ մետրի դիմաց պետք է վճարեին 80 դրամ, սակայն հիմա, ըստ նրա, գաղտնի կարգով գինը բարձրացվել է և դարձել 100 դրամ:
«Հեղափոխությունից հետո, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 40 դրամից 30 իջեցրին, գազն էլ՝ 100-ից 80 դրամ: Հիմա գազի գինը նորից բարձրացրել են: Չգիտեմ, թե նրանց ընթացակարգն ինչպիսին է, եթե 5 դրամ իջեցնեին, աշխարհով կպատմեին, բայց 20 դրամ թանկացրել են՝  որևէ մեկը տեղյակ չէ: Վճարողը վճարման օրը՝ փոստում կամ բանկում է իմանում, որ 80-ի փոխարեն 100 պետք է վճարի»,- ասաց բնակիչը:

Նրա խոսքով՝ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին է դիմել, ով ասել է, որ 100 դրամն այսուհետ նպաստառուների համար ֆիքսված է, իսկ մնացածի համար՝ 139 դրամ: Բաղրամյանը բնակչին նաև պարզաբանել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն իր նախաձեռնությամբ է գինն իջեցրել 80 դրամի:
Բնակիչը նկատեց, որ մարզում 90.000-100.000 նպաստառու ընտանիքներ կան, որ նույն խնդրի առաջ են կանգնած: «Ճիշտ չէր չքավոր խավի համար գին բարձրացնելը: Իրենց բարձրացրած գնով ամսական միայն սուրճ եփելու համար կարող ենք վճարել»,-նշեց բնակիչը:





























































































































































Աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/11/09/Gaz/3136985


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից