ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: ... ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է փոքրիկ Արփիի լուսանկարը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. Եթե 10 պատվիրաններն այսօր գրվեին, 11 -րդն էլ կլիներ, հատկապես Հայաստանում երկար անունով նախարարության ղեկավարի հարցազրույցից հետո.
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84

Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել

Թեմա ՝ Շոու բիզնես
2019-11-23 14:50:18
229

Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել

News.am-ը գրել է.

Քիմ Քարդաշյանն ափսոսանքով խոստովանել է, որ իրեն չի հաջողվել կոճկել Versace լեգենդար նորաձեւության տան բացառիկ զգեստը։  Աստղին ուղարկել են մուգ բալագույն շքեղ երեկոյան զգեստ, որը զարդարված է փայլերով եւ ենթադրվում էր, որ այն կկրի հերթական աշխարհիկ միջոցառման ժամանակ:

Ինչպես պարզվել է Դոնաթելլա Վերսաչեի օգնականներն ինչ-որ բան են շփոթել չափսերի առումով եւ Քիմը չի կարողացել կոճկել նվերը։ «Որքան շքեղ կլիներ Versace-ի այս զգեստը, եթե ես կարողանայի մտնել դրա մեջ», - դառնությամբ խոստովանել է Քարդաշյանը:

Փոխարենը փարթամ կոնքերով Քիմը հեշտությամբ մտել է մեկ այլ հանդերձանքի մեջ․ խորը դեկոլտեով սպիտակ, մարմինն ընդգրկող, կողքերի հատվածում կտրվածքներով զգեստ։  Քիմն արձակել է երկար մազերը, արել ֆիրմային վառ դիմահարդարում ՝ ավելացնելով նրբաճաշակ ականջօղեր եւ ադամանդներով վզնոցներ։

Քիմը նաեւ որոշել է երկրպագուներին ուրախացնել նոր լուսանկարով ՝ իր ավագ դստեր՝ վեցամյա Նորթի հետ: Աստղային մայրիկն ու դուստրը միասին բազմոցին պառկած կերպարանք են ընդունել։ «Լավագույն ընկերուհիները», - հայտարարել է Քարդաշյանը։

Երկրպագուները ուշադրություն են դարձրել լուսանկարի հեղինակի վրա։ Այն արվել է լեգենդար Մարիո Տեստինոյի կողմից, որի դեմ անցյալ տարի սեռական ոտնձգությունների մեղադրանքներ էին ներկայացվել:

Աղբյուրը՝ Instagram

Լուսանկարներ

Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել
Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել
Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել
Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել

Այլ Նորություններ Շոու բիզնես Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Շոու բիզնես Թեմայից