«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանում մայիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9282-ի: Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մայիսի 30-ին, ժամը 20։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Այս մասին այսօր` մայիսի 30-ին, ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասում, որը վերնագրել է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83

Հայաստանի Ապագայի Զարգացման Ռազմավարություն ՀԿ-ը խորհուրդը, շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Թեմա ՝ Հասարակություն
2019-12-30 18:56:17
169

Հայաստանի Ապագայի Զարգացման Ռազմավարություն ՀԿ-ը խորհուրդը, շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հայաստանի Ապագայի Զարգացման Ռազմավարությունե ՀԿ-ի խորհրդի կողմից շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայրենիքում բնակվող և աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցներին մաղթում ենք երջանկություն և մշտական հաջողություններ, իսկ որպես ազգ՝ միասնականություն և անկոտրում կամք՝ դիմակայելու առկա և հանկարծահաս բոլոր մարտահրավերներին և անխոջ պայքար հանուն հայրենիքի զարգացման և անվտանգ ապագայի։
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են և բազմաբնույթ. ներքին՝ սոցիալ-քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիկ խնդիրներից մինչև աշխարհաքաղաքական բարդ խնդիրներ կապված տարածաշրջանային զարգացումների, աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը սպառնացող վտանգների և բազմաթիվ այլ հարցերի հետ։
Հայ ժողովուրդը արժանի և ունակ է ունենալու բարեկեցիկ, անվտանգ և հզոր հայրենիք, ուժեղ և ամուր պետականություն, մրցունակ հասարակություն, որին ոչ մի օտար ուժ չհանդգնի սպառնալ և փորձել ուժի լեզվով խոսել։
Այդ նպատակով մենք ցանկանում ենք և ձգտում համախմբելու հայրենասեր և ազատ մտածող քաղաքացիներին և բաց ենք համագործակցելու, համատեղ աշխատելու բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակն է Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացումը։
Մենք մեր համեստ հնարավորությունների սահմաններում աշխատել և աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ պայքարել է բազում արհավիրքների և փորձությունների դեմ, անկախ հայրենիքի կերտման նվիրական երազանքը կյանքի կոչելու գաղափարը մտքում պահած։ Այժմ, երբ ունենք անկախ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, պետք է գլուխ չծռել ժամանակի տարատեսակ մարտահրավերների առաջ։
2020 թվականի շեմին, ներքին և տարածաշրջանային բազում մարտահրավերները հաղթահարելու և բարեկեցիկ ապագայի տեսլականով կրկին շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցների Նոր Տարին և Սուրբ Ծնունդը` մաղթում երջանկություն, հաջողություն և հաղթանակներ։

Լուսանկար

Հայաստանի Ապագայի Զարգացման Ռազմավարություն ՀԿ-ը խորհուրդը, շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից