Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

Հնարավորինս հեռու եմ մնում նույնիսկ տան անդամներից. Իննա Խոջամիրյան

Թեմա ՝ Շոու բիզնես
2020-03-27 20:54:35

Մեր թիմը եւս արդեն դադարեցրել է նկարահանումները: Հիմա բացառապես տանն եմ, փորձում եմ հնարավորինս հեռու մնալ նույնիսկ տան անդամներից. միասին չենք ընթրում, նույն սենյակում չենք մնում,  կոնտակտի դուրս չենք գալիս, այն ամենին, ինչին դիպչում եմ, ախտահանվում է սպիրտով: Դրսում եւս զգույշ եմ, բայց տանը պատասխանատվության մակարդակն ամեն ինչից վեր է. միակ ելումուտ անողը ես եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով  մինչեւ վերջերս նկարահանվում էր «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում:

Դերասանուհու համոզմամբ՝ ստեղծված իրավիճակին հարկավոր է լուրջ վերաբերվել. «Երբեմն տեսնում եմ, որ քաղաքի կեսը դրսում է,  մարդիկ շրջում են ազատ, առանց պաշտպանվելու, խմբերով: Ճիշտ եմ համարում, որ Հայաստանն էլ սկսեց կիրառել կտրուկ միջոցներ, քանի որ մեր երկրի եւ բնակչության մասշտաբների համար վարակը ցավալիորեն արագ է տարածվում»,-նկատեց Իննան:

Հարցին, թե այս շրջանում ինչ երեք գիրք եւ ֆիլմ խորհուրդ կտա  իր երկրպագուներին ընթերցել եւ դիտել, դերասանուհին պատասխանեց. «Այս շրջանում կարող եմ առաջարկել «Заражение», «Разрисованная вуаль», «Последняя любовь на земле» թեմատիկ ֆիլմերը, իսկ գրքերից` Դեն Բրաունի «Ինֆեռնոն», Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին», Քամյուի «Ժանտախտը»»

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում գործելու են սահմանափակումներ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Նպատակն այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելն է եւ վարակի հնարավոր տարածումը կանխելը: Հայաստանում,  կորոնավիրուսով պայամանավորված, արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 16-ից, այն կշարունակվի մինչեւ ապրիլի 14-ը:

Աննա Բաբաջանյան


Այլ Նորություններ Շոու բիզնես Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Շոու բիզնես Թեմայից