Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«Միտինգավոր հայրիկը» բողոքի ակցիա է անում «Արաբկիր» բժշկական կենտրոնի մոտ. ինչ է կատարվում այնտեղ

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-03-30 17:35:00

Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Մարտիրոսյանը , որը հանրության շրջանում հայտնի է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպվող բողոքի ակցիաներից, հիմա էլ բողոքի ակցիա է կազմակերպել «Արաբկիր» բժշկական կենտրոնի մոտ, որն առավել հայտնի է «Բաբլոյան» անունով: Բողոքավոր հայրիկը գնացել է հիվանդանոց եւ ցանկանում է տեսնել իր երեխային ՝ չպահպանելով արտակարգ դրության կարեւոր բաղադրիչնեերը: Վերջինս այնտեղ է գտնվում առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցների:

Ինչպես հայտնի է Մարտիրոսյանը «Երևան Սիթի» սուպերմարկետից գնել է նրբերշիկ, ինչից հետո նրա երեխան թունավորվել է։

«Երեկվանից իմ երեխաները իրենց լավ չեն զգում, այսօր առավոտյան արդեն աղջիկս որովայնի ցավերից պռիստուպի մեջ ընկավ մի քանի անգամ, Շտապօգնությունը տարավ հիվանդանոց, հիմա երեխայիս պառկեցրել են սիստեմայի տակ ու չեն թողնում տուն գա: Երեխաներիս մի բան եղավ, իմ քայլերի համար պատասխանատու չեմ, մնացածը՝ մի քիչ ուշ»,-մասնավորապես գրել էր նա:

Իսկ ահա ArmLur.am-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնել էին.

«Երեխան ընդունվել է ջրիկ կղանքով ու փսխումներով, ընդունված պահից ի վեր լուծ կամ փսխումներ չի ունեցել, անգամ այսօր պատրաստ է դուրսգրման։

Ծնողները պատմել են, որ ամբողջ ընտանիքով դդմի մուրաբա են կերել, հետո երեխան կերել է նրբերշիկ, որը, ասացին, փչացած է եղել․ հետո կերել է խտացրած կաթ, որի բանկան մի քիչ ուռած է եղել, մայրն ասաց, որ ժամկետ չեն նայել։ Երեխան իրականում մեզ պատմեց, որ երբ նրբերշիկը կծել է, անմիջապես բերանից հանել, կուլ չի տվել։ Հնարավոր է երեխայի մոտ աղիքային ինֆեկցիա լինի, որի համար մենք անալիզներ արդեն վերցրել ենք,»,-ասաց մեր զրուցակիցը։

Ասել է, թե մշտապես բողոքի ակցիաների մասնակից հայրիկը, չբավարարվելով բժիշկների պատասխաններից, հիմա էլ հիվանդանոցում է խառնաշփոթ ստեղծում: Հետաքրքիր է` այս քայլով ինչ է ցանկանում ապացուցել երեխայի հայրիկը, արդյոք նրան հուզո՞ւմ է երեխայի առողջությունը, թե՞ ոչ մի բանից մեծ աղմուկ բարձրացնելը:

Հավելենք, որ դեպքի առնչությամբ «Երևան Սիթի»-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Բարև Ձեզ, ողջունում ենք Ձեզ Երևան Սիթի Սուպերմարկետների ցանցի Ջրվեժի մասնաճյուղից: Հուսանք այս դժվար օրերին բոլորդ առողջ եք և լի լավատեսությամբ:

Մարտի 29-ին համացանցում տարածվեց տեսանյութ այն մասին, որ իբր հաճախորդներից մեկը Երևան Սիթի սուպերմարկետների ցանցից գնել էր նրբերշիկ, որը կերել էր նրա երեխան և թունավորվել: Ի պատասխան՝ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում չի վաճառվում անորակ և ժամկետանց որևէ ապրանք»:


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից