Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

Ի՞նչ անել ծանր իրավիճակում. խորհուրդ է տալիս Գաբրիել Գարսիա Մարկեսը

Թեմա ՝ Մշակույթ
2020-04-26 15:19:24

Համաշխարհային գրականության մեջ իր հաստատուն խոսքն ասած Գաբրիել Գարսիա Մարկեսը ոչ միայն հիանալի գրող եւ սցենարիստ էր, այլ իմաստուն մարդ, որը տարիների ընթացքում անցել էր բազմաթիվ դժվարությունների միջով։ Իր գլուխգործոցներից մեկը՝ «Հարյուր տարվա մենությունը» գրելիս Մարկեսը ստիպված էր դուրս գալ աշխատանքից, գրավ դնել իր ամբողջ ունեցվածքը, անգամ՝ կնոջ հարիչը։ 

Բայց նա գիտեր, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է եւ այդ հարցում նա ուներ նաեւ կնոջ՝ Մերսեդեսի աջակցությունը։ Հայտնվելով ֆինանսապես ծանր վիճակում՝ Մերսեդեսը նրան խրախուսում էր՝ ասելով. «Այսքանից հետո դա էր պակաս, որ վեպը վատ ստացվի»։

Այսպիսով, ներկայացնում ենք մեծ իմաստություն եւ կյանքի փորձ ունեցող Գաբրիել Գարսիա Մարկեսի 15 ոսկե խորհուրդները, որոնք կօգնեն ձեզ դժվարին իրավիճակներում։

1. Պետք է հետեւել երեխայի ձայնին, որը եղել է ու կա մարդու հոգում։ Եթե մենք լսում ենք մեր ներսում առկա մանուկին, մեր աչքերը կրկին փայլում են։ Եթե մենք չենք խզում այս կապը, ուրեմն չենք էլ կորցնի կյանքի հետ ունեցած մեր կապը։

2. Հանգստացիր։ Մեռնելն ավելի դժվար է, քան թվում է։

3. Կյանքը շարունակելու միակ միջոցը՝ թույլ չտալ հիշողություններին կրծել ու ոչնչացնել քեզ։

4. Հասարակական կյանքի գլխավոր սկզբունքը՝ կարողանալ կառավարել վախը, իսկ ամուսինների կյանքում կարեւոր է կարողանալ վերահսկել ձանձրույթը։

5. Էական նշանակություն չունի, որ դու չես հավատում ինքդ քեզ։ Կարեւորը, որ Աստված է հավատում քեզ։

6. Ես գլխարկ չեմ դնում, որ ոչ մեկի առաջ չհանեմ։

7. Ոչ մի խենթ խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները։

8. Եթե ինչ-որ մի գործում կին է ներգրավված, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հստակ է, որ կանայք են կառավարում աշխարհը։

9. Մեծ աղետները մեծ առատություն են բերում։ Դրանք ստիպում են մարդկանց ապրելու ցանկություն ունենալ։

10. Երբեք շատ ուշ չի լինում։

11. Ավելի լավ է ուշ գալ, քան հրավիրատոմսերի սպասել։

12. Հաշտեցման րոպեն ավելին արժե, քան մտերիմ ընկերությունը։

13. Եթե հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա նա ոչ մի տեղ չի փախչի՝ ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս, ոչ էլ մեկ տարի անց։

14. Թույլ մի տուր քեզ մահանալ՝ առանց զգալու քո սիրելիի կողքին քնելու հրաշքը։

15. Ժպտացեք, որ վշտին հաճույք չպարգեւեք։


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից