Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.6
EUR
35.51
RUB
0

«Երբեք թույլ չեմ տա, որ աղջկաս էլ անչափահաս տարիքում ամուսնացնեն». «ավանդույթների» ուժը՝ եզդիական համայնքում

Թեմա ՝ Մշակույթ
2020-04-26 17:44:56

«Ես 14 տարեկան էի, երբ ինձ ամուսնացրին»,- ասում է տիկին Ալլան՝ թոռանը կերակրելով:
     Հայաստանում ապրող եզդիական համայնքում ընդունված է, որ երեխաները ստանում են միայն 9-ամյա կրթություն, որից անմիջապես հետո նրանց ամուսնացնում են:
     Տիկին Ալլան ասում է՝ այն ժամանակ, երբ իրեն ամուսնացնում էին, խորությամբ չէր ընկալում, թե դա ինչ է նշանակում. «Ես ուրիշ բանի մասին մտածել չէի էլ կարող, բան չէի հասկանում: Շրջապատումս բոլորը ոգևորությամբ էին խոսում հարսանիքներից, դե ես էլ նույն ձև էի մտածում: Միշտ էլ էդպես եմ իմացել, որ 8 տարի (10-ամյա պարտադիր դպրոցական կրթության ժամանակ) դպրոցում սովորելուց հետո դուրս եմ գալու ու ամուսնանամ, այլընտրանք չի եղել»,- ասում է նա՝ հավելելով, որ ամուսնությունը եղել է իր կամքով. ծնողները ստիպողաբար չեն ամուսնացրել:
     40-ամյա Ալլան նշում է, որ դպրոցական տարիներին չի մտածել որևէ մասնագիտացում ձեռք բերելու մասին, որի պատճառը, նրա խոսքով, տվյալ ժամանակաշրջանի բարքերն ու սովորույթներն են եղել. «Էդ խելքը չի եղել: Էդքան զարգացում չի եղել»,- ասում է նա:

Ալլայի կարծիքով՝ այժմ ժամանակները փոխվել են և եզդիական համայնքներում աղջիկներին արդեն անչափահաս տարիքում չեն ամուսնացնում, բայց չնայած դրան՝ տիկին Ալլան իր հարսին «տուն է բերել», երբ վերջինը 16 տարեկան էր:
     Ալլայի երեք զավակներից միայն մեկն է ամուսնացած: Իր զավակներից փոքրի՝ 5-րդ դասարանում սովորող դստեր և իր մեծ թոռան միջև տարիքային տարբերությունը 4 տարի է:

«Հիմա աղջկաս երբեք թույլ չեմ տա, որ շուտ ամուսնացնեն, չնայած իր եղբայներն էլ չեն թողնի, որ տենց բան լինի: Թող սովորի, մասնագիտություն ունենա, կայանա, ամուսնանալը միշտ էլ կա: Թող կրթություն ունենա, որ կյանքում իր տեղը գտնի»,- ասում է տիկին Ալլան՝ նայելով դստեր կողմը, ով սենյակի մյուս կողմում նստած տնային աշխատանքներն է անում՝ հետաքրքրություն չցուցաբերելով մեր զրույցի
     նկատմամբ:
     Ալլային հասակակից Նինան, սակայն, չանսալով եզդիական սովորույթներին, ամուսնացել է 26 տարեկանում. «Չեմ փոշմանել, որ համեմատած մյուսներին ուշ եմ ամուսնացել, կարող էի էլ ավելի ուշ ամուսնանալ: Իբր՝ բարով-խերով ամուսնացել էի, էն էլ մի քանի տարի հետո բաժանվեցի»,- ծիծաղելով ասում է նա:
     Նինայի խոսքով՝ անչափահաս տարիքում աղջիկներին ամուսնացնում են, որ «իրենց ուզած ձևով մեծացնեն ու դաստիարակեն»:
     «Ինչքան աղջիկը մեծանում ա, էդքան դժվար ա լինում, ավելի հասկացող ա դառնում, շատ բաներ ուրիշ ձև ա սկսում հասկանալ, սկսում ա ճանաչել մարդկանց: Քանի խելքները ջուր ա, շուտ ամուսնացնում են երեխեքին»,- ասում է տիկին Նինան՝ հավելելով, որ ինքը շատ է գնահատում կնոջ ազատությունը,- շատ կարևոր ա, որ կինը աշխատի»,- ընդգծում է նա:
     Տիկին Նինայի խոսքով՝ էական տարբերություն կա գյուղաբնակ և քաղաքաբնակ եզդիների միջև. գյուղաբնակներն են հիմնականում իրենց երեխաներին ամուսնացնում անչափահաս տարիքում. «Վերջերս իմացա, որ մեր հեռու բարեկամները 13 տարեկան աղջկան ամուսնացրել են: Երեխեն ծնողազուրկ ա եղել, տատիկն ու պապիկն են ամուսնացրել: Կարելի ա ասել՝ իբր աղջկա ցանկությամբ ա եղել, եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ էդ տարիքի երեխեն ընդհանրապես բան չի հասկանում՝ ամուսնական կյանքն ինչ ա»,- ասում է Նինան՝ հավաստիացնելով, որ մինչ այժմ էլ եզդիական համայնքներում շատ են տեղի ունենում վաղ ամուսնություններ:
     2012 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի կանանց և տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միևնույն տարիքը՝ 18 տարեկանը: Այս օրենքի ընդունմանը, սակայն, դեմ էին արտահայտվել Հայաստանի եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Նրանք հայտարարել էին, որ այս քայլով ՀՀ կառավարությունը «դժբախտացնում է եզդի աղջիկներին»։ Այդ պատճառով իրականացվեցին որոշակի փոփոխություններ՝ առավել արտոնություններ տրվեցին ՀՀ-ի ազգային փոքրամասնություններին: Ըստ այդմ՝ անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրանց ծնողների, հոգաբարձուների կամ որդեգրողների թույլտվությունը: Բացառություն է սահմանվում նաև 16 տարեկանի համար՝ առաջնորդվելով նույն ընթացակարգով, սակայն այս դեպքում ամուսնացող անձերից մեկի տարիքը անպայման պետք է լինի 18:
     Եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Սինջար» հասարակական կազմակերպության անդամ Զուզան Խուբոյանն այն քիչ եզդի աղջիկներից է, ով բարձրագույն կրթություն է ստացել: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ համայնքում աղջիկների շրջանում վաղ ամուսնությունն առաջին հերթին պայմանավորված է կրթության պակասից. «Ստիպողաբար ամուսնությունները մեր համայնքում վերացել են համարյա. շատ քիչ ընտանիքներ կարող ենք գտնել, որ ծնողը ստիպի, որ երեխան ամուսնանա: Սովորաբար այդ ամուսնությունները լինում են աղջիկների կամքով, այսինքն՝ 16 տարեկան աղջիկը մեծացել է այդ հոգեբանությամբ, որն ինքը պիտի ամուսնանա այդ տարիքում: Սա գալիս է կրթություն չստանալուց: Երբ երեխան 9-րդ դասարանից պիտի դուրս գա ու չսովորի, կրթություն չստանալու այլընտրանքը մնում է ամուսնությունը: Սա որակում եմ ծնողների իրավական խախտում, որովհետև իրենք իրենց երեխաներին թույլ չեն տալիս ստանալ պարտադիր դպրոցական կրթությունը»,-ասում է նա:
     Թեպետ Հայաստանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով 12-ամյա կրթությունը համարվում է պարտադիր, այնուամենայնիվ, Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության ներակայացուցիչները՝ եզդիները, սովորաբար չեն շարունակում կրթությունը 9-րդ դասարանից հետո, որոշ դեպքերում՝ նաև ավելի վաղ:
     Զուզան Խուբոյանը նշում է, որ եթե 12-ամյա կրթության մասին օրենքը պարտադիր է, ապա պետք է գործի բոլորի համար. «Կապ չունի, թե մեր համայնքի որոշ ներկայացուցիչներ ինչ ելույթներով են հանդես գալիս ու դրա արդյունքում ինչ տարիքային շեմ է իջեցվում: Չեմ ասում, որ բոլորը բարձրագույն կրթություն ստանան, բայց գոնե դպրոցական կրթությունը պետք է նորմալ կազմակերպվի»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր «ստիպում են իրենց երեխաներին կրթական համակարգից դուրս մնալ, պիտի պատժվեն»:
     Հասարակության լայն շրջանում կա տարածված կարծիք, որ ամուսնություններն անչափահաս տարիքում և/կամ լիարժեք կրթություն չստանալը եզդիների մոտ դիտարկվում են որպես ազգային ավանդույթ, սակայն իրականում դա չի համապատասխանում իրականությանը: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն ասել է. «Ավանդույթները պահպանելու իրավունքի մեջ չի մտնում երեխային վաղ ամուսնացնելը: Այդ դեպքում ուղղակի ծնողները պարզաբանում են, որ դա ավանդույթ է և հենց դրանով է պայմանավորված, որ ոչ մեկ, այդ թվում նաև պետությունն, իրավունք չունի խառնվելու: Բայց նման բան գոյություն չունի: Դա ինքնապաշտպանության միջոց է, որ դրսևորվում է՝ ասելով, թե «մեր ավանդույթներն են, մեզ մի կպեք»: Դա ազգային ավանդույթ չէ, դա ուղղակի ավանդույթ է, որ ժամանակի ընթացքում, գուցե, ձևավորվել է: Ժամանակն է, որ որոշակի փոփոխություններ ինքը կրի, պետք է ռեֆորմացիայի ենթարկվի»:
     Նշենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2019 թվականի հուլիսին քննարկման էր դրվել «Ազգային փոքրամասնությունների մասին», «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը, որոնք այժմ լրամշակման փուլում են: Վերոնշյալ օրենքներում ամրագրված չեն այնպիսի դրույթներ, որով կպաշտպանվեն ազգային փոքրամասնությունների անչափահաս ներկայացուցիչների իրավունքները նման դեպքերում:
     Թեպետ Հայաստանի Հանրապետությունն առավել մեղմ օրենսդրական քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ ելնելով ազգերին բնորոշ մի շարք առանձնահատկություններից, այնուամենայիվ, ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպություններ միջազգային հարթակներում պարբերաբար բարձրաձայնում են հարցեր ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
     «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը», օրինակ, անցած տարի դիմել էր ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարին՝ Հայաստանում եզդի երեխաների ամուսնության հարցով:
     Վաղ ամուսնությունների մասով խնդիրն ազգային փոքրամասնությունների շրջանում շարունակվում է առկախված մնալ, որովհետև միևնույն համայնքի տարբեր ներկայացուցիչներ տարբեր տեսակետներ են հայտնում խնդրի առնչությամբ:
     Նշենք, որ ՄԱԿ մանկական հիմնադրամի տվյալներով՝ տարեկան մինչև 12 մլն աղջիկ ամուսնանում է մինչև չափահաս դառնալը: Այժմ աշխարհում 650 մլն կին կա, ովքեր ամուսնացել են մինչև 18 տարեկան դառնալը:


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից