Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Անկախ ինձանից են արցունքները հոսել. 30-ամյա երգիչը՝ Ծիծեռնակաբերդում իր ելույթի ժամանակ ունեցած ապրումների մասին

Թեմա ՝ Մշակույթ
2020-04-27 22:47:07

Երեւանի պետական կամերային երգչախմբի 30-ամյա մեներգիչ  Անդրանիկ Մալխասյանը Ապրիլի 24–ին Ծիծեռանակաբերդի բարձունքում իր կատարման ժամանակ  չկարողացավ զսպել արցունքները Կոմիտասի «Ձայն տուր, ո՛վ ծովակ» երգի կատարման ժամանակ: Երիտասարդը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է ոգեկոչման միջոցառմանը իր մասնակցության եւ ապրումների մասին:

«Նմանատիպ մասշտաբի եւ ֆորմատով  համերգի չէի մասնակցել, երբ արդեն տեղում էի, տպավորություններն  ու զգացողությունները բոլորովին  այլ էին, ու բավականին մեծ պատասխանատվություն էր հանդես գալ այդ ժամին, այդ եղանակին ուղիղ եթերով: Ես լինելով արտիստ` դեռ նման պայմաններում ելույթ չէի ունեցել եւ գումարվեց այդ հուզմունքը եւ վայրը, որտեղ ելույթ էի ունենում»,- ասաց նա:

Մեներգիչը պատմեց, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես են արցունքները հոսել աչքերից, միայն երգի ավարտից հետո է տեսել, որ դեմքը թաց է արցունքներից:

«Ամեն ինչ խառնվեց իրար, երկրորդ տան մեջ ասվում էր՝ արդյոք գալու է մի օր, որ Մասիսի գագաթին դրոշ դնենք, եւ այդ տպավորությունը, որ ես ստացել էի, եւ զգացմունք- հիշողությունները, ցավը... անկեղծ եմ ասում, որ ես չեմ զգացել, որ արտասվում եմ, որովհետեւ շատ ցուրտ էր արդեն, առավոտյան 5-ն անց 15` լուսադեմ, անկախ ինձանից արցունքները հոսել են, եւ երբ բեմից իջա, բոլորն ինձ էին ուշադիր նայում, ես էլ մտածում էի` կարող է ինչ-որ բան սխալ եմ արել: Հետո հասկացա, որ այդ զգացմունքային վիճակում արտասվել եմ»,- պատմեց նա:

Անդրանիկ Մալխասյանը նշեց, որ երգը շատ քիչ կատարվող է, կարծես Կոմիտասը նախապես զգացած լիներ Ցեղասպանությունը. «Այս երաժշտությունը նա գրել է 1911 թվականին եւ կարծես մարգարեություն լինի: Շատ եմ կատարել այս երգը եւ ամեն անգամ զգացմունքի նոր ալիք է կարծես տալիս այս երգը, սակայն Ծիծեռնակաբերդում լրիվ այլ էր զգացողությունը»:

Նշենք, որ Անդրանիկ Մալխասյանը ավարտել է Կոմիտասի անվան երաժշտականն Կոնսերվատորիան, 3 տարի է, ինչ աշխատում է Երեւանի պետական կամերային երգչախմբում որպես մեներգիչ եւ 8 տարի աշխատում է Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան, նաեւ կոնսերվատորիայում «Կոմիտաս» երգչախմբի անդամ է:

Երիտասարդ մեներգիչը բազմաթիվ համերգների մասնակից է, միջազգային մրցույթների դափնեկիր, արժանացել է նախագահական  մրցանակի:


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից