Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Ամոթ է այսպես շարունակելը, անպատիվ է․ Դավիթ Մաթեւոսյան

Թեմա ՝ Մշակույթ
2020-05-05 01:17:29

Սա սաբոտաժ է, կամ եթե կուզեք` ինքնասաբոտաժ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը՝ անդրադառնալով «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարությունն ավարտին հասցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանը։ 

«2018-ի հեղափոխոությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: «Հրանտ Մաթևոսյան» Մշակութային կենտրոն թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՓՈՂ (գոնե շենքը պահպանելու համար) չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը, չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծախսերը հոգալու պայմաններ: Նույնիսկ կառույցն առայսօր ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՉԷ», գրել է Դավիթ Մաթեւոսյանը:


2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը, Դ․Մաթեւոսյանի խոսքով, Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը «այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առայսօր»:

Անցած ինը ամիսների ընթացքում, գրել է Մաթեւոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների «իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ ԵՆ, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ, կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է` որ չհասկանան»:

«ՍԱ ՍԱԲՈՏԱԺ Է, կամ եթե կուզեք` ԻՆՔՆԱՍԱԲՈՏԱԺ: Սրա հանգուցալուծումը Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը ԵՐԿՈւ A4 ձևաչափի ԷՋ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը», գրել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրենը եւ դիմել կառավարության ղեկավարին․

«Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ իսկ մանրակրկիտ և էապես ճշգրիտ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: Ստորև տեղադրում եմ: Տեսեք` վերջինը մյուս երկուսին որքանով է համապատասխանում...

Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք: ՉԵՆՔ ՀԱՆԳԵԼ: Քանի որ Ձեր հանձնարարականի տառին և ոգուն համապատասխան միայն համահեղինակներս ու ես ենք գործ արել և ստեղծել պրեզենտացիան, որը պարզվեց միայն հանրությանն էր պետք ու...թերևս Ձեզ, բայց ոչ խորհրդակցությանը ներկա Ձեր ենթականերին:

ԶԶՎԵԼ ԵՄ արդեն, բայց պատրաստ եմ ՍԻՐՈՎ, համահեղինակներիս հետ միասին ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ այդ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել:


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից