Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.6
EUR
35.51
RUB
0

ՖՈՏՈ. Արտաքինում մեծ փոփոխություններ չեմ սիրում անել. Սոնե Սիլվեր

Թեմա ՝ Շոու բիզնես
2020-05-06 12:48:23

–Սոնե՛, Ի՞նչ ծրագրեր ունեք առաջկայում:

–Վերջին տեսահոլովակիս պրեմիերան եղել է փետրվար ամսին՝ երկու ամիս առաջ, կարծում եմ շատ ժամանակ չի անցել : Հաճախակի նորություններ ներկայացնելն, անկեղծ ասած,  այդքան էլ տեղին չեմ համարում. մարդկանց արձագանքները որոշ ժամանակ դադարից հետո է հասկացվում, թե տվյալ աշխատանքն ինչպես ընկալվեց, գնահատվեց հանդիսատեսի, երկրպագուների կողմից: Դրական արձագանքներ լսելուց հետո, նորից ոգեշնչվում՝ անցնում եմ առաջ:

–Տեսահոլովակի պրեմիերա սպասվո՞ւմ է:

–Այո,  շատ շուտով սպասվում է տեսահոլովակի նոր պրեմիերա զուգերգով, բայց դեռ փակագծերը չեմ բացի, թող անակնկալ լինի: Շատ հետաքրքիր մտահաղացումներ կան, իհարկե, համաճարակի պատճառով որոշ ծրագրեր հետաձգվել են, բայց ինչեւէ, ես չեմ հուսահատվում , շարունակում եմ զբաղվել իմ գործունեությամբ, շուտով հանրությանը կհանձնեմ նոր զուգերգ. համագործակցություն, որի փակագծերը նույնպես չեմ բացի, տեսահոլովակը  սիրված երգիչներից  մեկի հետ է: Աստված տա, որ շուտով ավարտվի  այս համաճարակի հետ կապված  ամեն բան, մարդիկ վերջապես սկսեն ապրել  իրենց  բնականոն կյանքով , ամեն դեպքում այս ընթացքում որեւէ նոր աշխատանք ներկայացնելը յուրաքանչյուր արտիստի համար ռիսկային է, քանի որ մարդիկ  իրենց  առողջության մասին  են մտահոգված,այլ ոչ թե երգերով ու  տեսահոլովակներով:


–Տարիներ առաջ Դուք հանդես էիք գալիս թատերական ներկայացումներում՝ մարմնավորելով տարբեր կերպարներ: Սակայն այս ասպարեզում Ձեր կողմից եւս պասիվություն է նկատվում: Ինչու՞:

-Հանդես եմ եկել մի թատերական ներկայացման մեջ 2015 թվականին, շատ տաղանդավոր դերասանների հետ, սակայն դա միակն է եղել, որ խաղացել եմ: Կատագերկական ներկայացում էր, որը, ցավոք սրտի, երկար կյանք չունեցավ, ընդամենը մի քանի անգամ ենք խաղացել…

 –Կարելի է ասե՞լ, որ Դուք դեռ որոշումը չեք կայացրել, թատրո՞ն, թե՞ շոուբիզնես:

–Անկեղծ ասած երբեք կշեռքին նժարին չեմ դրել թատրոն, թե շոու-բիզնես, քանի որ ես մասնագիտությամբ երգչուհի եմ, եւ ինձ համար միշտ առաջնային է եղել երգն ու երաժշտության ասպարեզը, 6 տարեկանից զբաղվել եմ երաժշտությամբ, մինչ օրս:

 –Ո՞ր ոլորտում եք, Դուք Ձեզ ավելի ինքնավստահ զգում:

–Իհարկե, երգարվեստում, ես երգչուհի եմ, այլ ոչ թե դերասանուհի, չնայած թատերական կուրսերի մասնակցել եմ, բայց միեւնույնն է քննարկման ենթակա չէ, միանշանակ երգն ինձ համար թանկ է:

 –Սերիալներում, միգուցե նաև գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կա՞ն:

–Այո, բազմիցս եղել են առաջարկներ տարբեր սերիալներում նկարահանվելու, սակայն այն կերպարը, որն առաջարկել են խաղալ, հոգեհարազատ կերպար չի եղել, մերժել եմ, քանի որ չեմ պատկերացրել, թե ինչպես  կարող եմ հանդես գալ տվյալ կերպարում:

–Սոնե՛, Դուք Ձեր վառ կերպարով միշտ աչքի եք ընկել, անգամ Ձեզ մեղադրել են երգչուհի Գաբի Գալոյանին արտաքինով նմանվելու համար: Ինչպե՞ս եք արձագանքում նման խոսակցություններին:

–Անկեղծ ասած երբեք չեմ փորձել որեւէ մեկին նմանվել, համենայնդեպս  ինձ չեն մեղադրել այդ հարցում: Ես բոլոր նման խոսակցություններին վերաբերվում եմ հնարավորինս առողջ, ադեկվատ, ինձ համար յուրաքանչյուր կին գեղեցիկ է եւ հմայիչ իր տեսակի մեջ, բոլորն էլ  անհատական են եւ ունեն իրենց առանձնահատկությունները:

–Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում:

–Ես ինքս շատ պահպանողական տեսակ եմ, ու ,լինելով երգարվեստում, որը պահանջում է կերպարային կտրուկ փոփոխություններ, իմ արտաքինի հետ կապված մեծ փոփոխություններ չեմ սիրում անել. Քանի որ ես այնպիսին եմ,  ինչպիսին կամ: Մի արտահայտություն կա, որը շատ սիրում եմ  եւ կուզենայի ասել. «Մի քննադատիր ոչ ոքի ներկան, քանի դեռ չգիտես քո ապագա»:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը


Լուսանկարներ

ՖՈՏՈ. Արտաքինում մեծ փոփոխություններ չեմ սիրում անել. Սոնե Սիլվեր
ՖՈՏՈ. Արտաքինում մեծ փոփոխություններ չեմ սիրում անել. Սոնե Սիլվեր
ՖՈՏՈ. Արտաքինում մեծ փոփոխություններ չեմ սիրում անել. Սոնե Սիլվեր
ՖՈՏՈ. Արտաքինում մեծ փոփոխություններ չեմ սիրում անել. Սոնե Սիլվեր

Այլ Նորություններ Շոու բիզնես Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Շոու բիզնես Թեմայից