Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ուղիղ եթերում պատասխանել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ինստագրամյան էջի այցելու երեխաների հարցերին։ «Լավ ֆուտբոլիստ դառնալու գաղտնիք չկա, ավելի շատ ցանկություն է։ Պետք է կարողանաս շատ բաներից քեզ զրկել, նպատակ ունենալ, աշխատել։ Միայն տաղանդը քիչ է, պետք է անել առավելագույնը։ Այդպես է բոլոր բնագավառներում։ Հենց այնպես, ուղղակի ժամանակ անցկացնելու համար իմաստ չկա, ժամանակ ես վատնում։ Պետք է գտնես քոնը, ցանկությունը, նպատակը եւ առաջ շարժվես։