Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«Հայաստանում կարանտինը ոչ թե համաճարակի դեմ պայքարի համար էր, այլ՝ ապրելու շատ վատ պայմաններ ստեղծելու». Աղասի Ենոքյան

Թեմա ՝ Տնտեսություն
2020-05-14 06:51:24

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում սահմանվեց կարանտին։ Մարդիկ տներից դուրս չէին գալիս։ Աշխարհի շատ երկրներում է այդպես։ Մարդկանց տրամադրվում է հնարավորություն սովահար չլինելու, կենսաապահովման նվազագույնն ապահովելու համար։ Կարանտին հայտարարած երկրների մեծ մասում այդպես է՝ կառավարությունն օգնում է։ Բնակչությունը դժգոհում է։

     Բայց մեր երկրում բնակչությանը գոյատևելու հնարավորություն տրված չէր, դրա համար էլ չեղարկեցին կարանտինը։ Մարդիկ գոհ են իշխանությունից, որ չթողեց, որ իրենք սոված մեռնեն։ Հին պատմություն կա այն մասին, թե երբ մարդը հանում է 3 համար փոքր կոշիկը, որքան երջանիկ է դառնում։

     Փաստորեն, Հայաստանում կարանտինը ոչ թե համաճարակի դեմ պայքարի համար էր, այլ ապրելու շատ վատ պայմաններ ստեղծելու համար, որից հետո, երբ մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում հնարավորություն տրվի սովամահ չլինելու, մարդիկ դառնան շատ գոհ ու օրհնեն իշխանությանը։

     Փայլուն մանիպուլյացիա է, բայց կա կարևոր մի նկատառում։ Համաճարակը թափ է հավաքում, արդեն ունենք հազարավոր հիվանդներ, օրական 100-ից ավելի նոր հիվանդ, տասնյակ մահվան դեպքեր։ Որոշ ժամանակ անց կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ մեծաքանակ հիվանդների պատճառով պարզապես շատ բիզնեսներ փակվեն ու տնտեսությունը կանգ առնի։ Այն ժամանակ սկսելու ենք շատ ավելի մեծ ծախսեր անել վերականգնելու համար և շատ ավելի սովահարներ ու շատ ավելի մահեր կունենանք»։


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից