Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«Շուտով կներառվենք ԵՄ-ի «սև ցուցակում»». Հակոբ Ճաղարյան

Թեմա ՝ Տնտեսություն
2020-05-14 22:36:28

«Մինչև մայիսի վերջ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը պետք է որոշում կայացնի՝ ներառե՞լ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն «սև ցուցակի» մեջ, թե՞ ոչ. դա ենթադրում է, որ եվրոպական այդ կառույցն անբավարար է գնահատում մեր ավիացիոն իշխանության աշխատանքը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է ավիացիոն ոլորտի կառավարիչ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նրա խոսքով՝ հայկական երկու ավիաընկերություններ զրկված են եվրոպական հավաստագրից, քանի որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ միջազգային նորմերին համապատասխան՝ ապահովել օդանավերի թռիչքային պիտանելիության հավաստագրումը և թռիչքային անվտանգության վերահսկումը: Ըստ Ճաղարյանի՝ պատճառը քաղավիացիայի կոմիտեն է, ոչ թե՝ այդ ընկերությունները:
     Ճաղարյանի խոսքով՝ մեր ավիացիոն իշխանությունները հատել են կարմիր գիծը, որևէ հնարավորություն չունեն որպես գործընկեր դիտարկվելու ԵՄ-ի ավիացիոն գործակալության կողմից և կներառվեն «սև ցուցակի» մեջ. «Մենք պետք է հարցը տեխնիկական դաշտից տեղափոխենք քաղաքական հարթություն: Եթե ՀՀ կառավարությունը Եվրամիությանը դիմի խնդրանքով, «սև ցուցակում» ներառվելը կարող է հետաձգվել: Իշխանությունը պարտավոր է անել ամեն ինչ՝ բազմազանեցնելու դեպի Եվրոպա թռիչքների աշխարհագրությունը, ու ցավալի է, որ փոխվարչապետ Ավինյանն ասում է, թե մեր ավիաընկերությունները չեն թռչում Եվրոպա»,- ասել է Ճաղարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից