Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
394.07
EUR
35.86
RUB
0

ԱՄՆ-ը եւ Չինաստանը նոր «սառը պատերազմի» եզրին են, ինչը կարող է կործանել համաշխարհային տնտեսությունը

Թեմա ՝ Տնտեսություն
2020-05-15 00:41:08

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները անդունդի եզրին էին մինչեւ COVID-19-ի ի հայտ գալը, սակայն համավարակը եւս դրանք հրեց դեպի այդ եզրը, գրում է Business Insider-ը։

Փորձագետները կարծում են, որ երկու համաշխարհային տերությունները «սառը պատերազմի» շեմին են, եւ դա կերկարաձգի համավարակը, ինչը կխորացնի տնտեսական կործանումը եւ կթուլացնի ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու աշխարհի ունակությունը:

«Սառը պատերազմին» նմանությունը «կատարյալ չէ, սակայն կան տարրեր, այդ թվում՝ համակարգային մրցակցության աճը, ռազմական մրցակցության աճը եւ տնտեսական անպատժելիության վրա ճնշումը, որոնք այնքան էլ ակնհայտ չէին մի քանի տարի առաջ»,- կարծում է Միջազգային հարաբերությունների խորհրդում Ասիայի հարցերով տնօրեն Էլիզաբեթ Էկոնոմին:

Իրականությունն այնպիսին է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարվածությունը ներկայում զգալիորեն աճում է»,- ավելի վաղ այս ամիս CNBC-ին հայտարարել էր առեւտրի հարցերով Սպիտակ տան նախկին բանակցող Քլեթ Վիլեմսը: Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները փխրուն էին մինչեւ COVID-19-ի հայտնվելը: ««Սառը պատերազմը» կործանարար կլինի եւ կստիպի երկրներին ընտրել այս կամ այն կողմը»,- հավելել է նա:

Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի «Չինաստանի էներգետիկան» նախագծի տնօրեն Բոննի Գլեյզերը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ գոյություն ունեն մրցակցության տարրեր, որոնք «հիշեցնում են խորհրդա-ամերիկյան «սառը պատերազմը»»՝ հավելելով, որ կան նաեւ սկզբունքային տարբերություններ «առեւտրի եւ մարդկանց միջեւ փոխհարաբերությունների» տեսակետից:

Չինաստանի հետ Ամերիկայի հարաբերությունները շատ կարեւոր են ապագա համավարակների, ինչպես նաեւ «մեր առջեւ կանգնած ազգային անվտանգության առավել կարեւոր խնդիրների» դեմ պայքարի համար, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը եւ կլիմայի փոփոխությունը,- ասում է Վիրջինիայի համալսարանի պատմաբան Մելվին Լեֆլերը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների վատթարացման հետեւանքները «չարիք» են ինչպես իրենց, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից