ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուտաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում Ռուսաստանը համարել է ոչ թե պարզապես առանձին երկիր, այլ առանձին քաղաքակրթություն: Ըստ Պուտինի՝ երկիրը զարգանալու է ամենաժամանակակից տեխնոլոգիաների բազայի վրա, որոնք կկիրառվեն՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը: Նա հավելել է, որ բոլոր ուղղությունները՝ անօդաչու տեխնիկա, գենետիկա, բժշկություն, կրթություն, լինելու են այն հիմքը, որոնց վրա զարգանալու է երկիրը: Որպես հիմնավորում՝ նա ասել է, որ եթե Ռուսաստանը չունենար իր բազան, ապա երկիրը չեր կարող ստեղծել այնպիսի բարձրտեխնոլոգիական զենքեր, որոնք դեռևս չունի ոչ մի երկրի զինանոց: