Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Եթե կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա. Ֆարմանյան

Թեմա ՝ Տնտեսություն
2020-05-24 19:30:01

«Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին. րոպե առաջ, րոպե առաջ...»: Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Էսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա հասկանալու համար պետք է կառավարական դաչայում թողնել զրահապատ մերսեդեսները, որի պատուհաններից կյանքն ու իրականությունը լրիվ ուրիշ է երևում, մի կողմ թողնել անվտանգության տասնյակ աշխատակիցներին, ու դերվիշի շորեր հագած, շրջել գյուղերով ու քաղաքներով, բակերով ու այգիներով, մետրո իջնել ու երթուղային նստել, գյուղացու ու քաղաքացու հետ սեղան նստել, տեսնել այն պարզ իրականությունը, որն ունենք այսօր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութին կից գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել ֆարմանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «1. «Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին. րոպե առաջ, րոպե առաջ...»: Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Էսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա հասկանալու համար պետք է կառավարական դաչայում թողնել զրահապատ մերսեդեսները, որի պատուհաններից կյանքն ու իրականությունը լրիվ ուրիշ է երևում, մի կողմ թողնել անվտանգության տասնյակ աշխատակիցներին, ու դերվիշի շորեր հագած, շրջել գյուղերով ու քաղաքներով, բակերով ու այգիներով, մետրո իջնել ու երթուղային նստել, գյուղացու ու քաղաքացու հետ սեղան նստել, տեսնել այն պարզ իրականությունը, որն ունենք այսօր: Իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը:

2. Անցյալ օրը տաքսու մի վարորդ իր օրինակով հուշում էր այն, ինչի մասին խոսում եմ. ասում է, բոլորն էլ կարծում են, թե կարող են մեքենայի ղեկին նստել: Ու նստում էլ են: Մի քիչ էլ անփորձանք մեքենան վարում են: Բայց ո՞ր դեպքում, ե՞րբ է երևում մեքենայի վարորդի իսկական վարորդ լինելն ու չլինելը: Երբ ստեղծվում է վթարային իրավիճակ: Այդ դեպքում, հմուտ վարորդը խուսափում է վթարից, իսկ ոչ հմուտը` վթարի ենթարկվում, իր հետ վթարի ենթարկելով նաև իր ու դիմացից եկող մեքենայի բոլոր ուղևորներին: Ու էս օրինակը բերած վարորդի եզրակացությունը մեկն էր` Նիկոլը վատ վարորդ դուրս եկավ, երկիրը վթարի է տանում, մենք բոլորս էլ նույն մեքենայի մեջ նստած:

3. Հիմա, հայտնի անեկդոտի մոտիվներով ասած, եղբա՛յր, եթե ակնհայտորեն կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բա դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա...»։


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից