ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրում պետք է իշխեն օրենքները և ոչ թե՝ մարդիկ, օրենքի ձեռքն էլ՝ երկաթյա, երկրում իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, այլ ոչ՝ տարբեր շահերով պայմանավորված մարդկային խմբավորումներին։ Սա է իրական ժողովրդավարությունը և առաջընթացի ու զարգացման գրավականը, ինչը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքով իրողություն է դարձել»։