Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
395.1
EUR
36
RUB
0

«Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է»․ Սամվել Ֆարմանյան

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-05-25 21:54:27

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես դա արեցիր դու` անպաշտպան թողնելով քո իսկ ժողովրդին կորնավիրուսի դեմ պայքարում: Անգամ, եթե մեր ժողովուրդը կառավարություն ընդհարապես չունենար, զուտ ինքնապահպանման բնազդով ու ինքնակազմակերպման ուժով, երևի, շատ ավելի արդյունավետ կպայքարեր այս համավարակի դեմ:

Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է: Այդ մարդկանց արյունը բացառապես քո խղճին է: Ու պետք չէ կեղծ երեսպաշտությամբ մեղադրել ժողովրդին անկարգապահության մեջ, որպես էս ամենի պատճառ: Դեռ երեկ նրանցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ էր, հպա՜րտ քաղաքացի, ում դու սիրում էիր ու ում առաջ դու խոնարհվում էիր:

Երկրում օրական արդեն արձանագրվում է կորոնավիրուսով վարակման մոտ 500 նոր դեպք: Հայաստանում այս պահին առկա է թոքերի արհեստական օդափոխությամբ զինված 186 մահճակալ, որից զբաղված է 154-ը: Ունենք ընդամենը 32 ազատ մահճակալ: Էս թվերը քո առողջապահության նախարարն է ներկայացրել: Պատկերացնու՞մ ես, թե վարակի արձանագրման օրական 500 թվաքանակի պարագայում, ընդամենը օրեր անց ի՞նչ օրհասական վիճակում է հայտնվելու մեր ժողովուրդը: Ազգային աղետի շեմին էլ չենք` արդեն պռնկին ենք:

Մտքովդ անգամ չանցնի, թե պարետին, առողջապահության նախարարին ու մյուսներին «մեղավոր» կկարգես ու նրանց վրա կբարդես ազգային աղետի պատասխանատվությունը, հնարավոր հազարավոր զոհերի արյունը: Նրանք բոլորը` քո կաբինետի անդամներով ու խորհրդարանական մեծամասնությամբ, քո քաղաքական պատանդներն են, ուրիշ ոչինչ: Դու դարձել ես էդ մարդկանց քաղաքական պատանդառուն:

Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն: Հիշեցնեմ, որ դու ու հենց դու ես 2019 թ. նոյեմբերի 20-ին Միլանում հետևյալը հայտարարել. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին` րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ...»:

Հիմա դու ոչ միայն չունես Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլև էդ նույն մեծամասնությանը` փոքրամասնությանն էլ հետը, հասցրել ես աղետի շեմին: Քեզ հիշեցնեմ. «ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար...»:


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից