Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«Հնարավորություն կա ողբերգությունից խուսափելու, եթե մի քանի անհրաժեշտ քայլեր կատարեք». Գարեգին Միսկարյան

Թեմա ՝ Հասարակություն
2020-05-28 23:24:52

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար ժամանակ պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ վարվող «պայքարի» մասին բան չեմ գրել։ Ու էլի չեմ գրելու։ Միայն մի բան ասեմ, հետագայի համար։ Երբ վիրուսի նոր-նոր տարածվելու փուլում ես պնդում էի, որ 15 մլն դոլարով կարելի է կանխել համավարակը, ու զանգում խոսում էի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իրենք պնդում էին, որ պարետատունը մասնագիտական լուրջ ռեսուրս ունի և տարբեր զարգացումների համար աիմուլիացիաներ են արել, ընտրել են վարակի դեմ պայքարի «ամենաարդյունավետ ուղին»։

Ես դրանից հետո էլ ոչինչ չգրեցի, հասկանալով, որ կամ էս մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում, ու անհնար է նրանց հետ կանգնեցնել բռնած ճանապարհից, կամ գիտակցաբար են անում, ու էլի անհնար է հետ կանգնեցնել բռնած ճանապարհից։

Հիմա մենք կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած երկրների մեջ աշխարհում առաջատարների շարքում ենք։ Ու շարունակում ենք նույն գիծը առաջ տանել։

Չգիտեմ, կարդում են էս gire պատասխանատուները, թե ոչ, բայց, եթե, այնուամենայնիվ, կարդում եք, ասեմ։

Միայն համատարած եռաշերտ, երկշերտ, միաշերտ դիմակ և ձեռնոց կրելը հարցի լուծում չի։ Եթե դիմակի դեպքում հումքը հեշտ է գտնել, ձեռնոց շուտով չի լինելու, բայց դա էական չի։ Չգիտեմ, թե ուր եք հասել ձեր սիմուլյացիաների մեջ, չգիտեմ, թե էդ սիմուլյացիա անողները ինչ տվյալներ են ձեզ տալիս, բայց հույս ունեմ, որ հասկանում եք իրավիճակի լրջությունը։ Ասեմ, որ էս պահին, դեռևս չնչին, բայց հնարավորություն կա ողբերգությունից խուսափելու, եթե մի քանի անհրաժեշտ քայլեր կատարեք։ Հույս ունեմ, որ բավարար ողջախոհություն կունենաք ու չեք շարունակի էս գիծը»։


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից