Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք. Իոաննիսյան

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-05-29 14:12:41

Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։

Կառավարությունը (ի դեմս վարչապետի խոսնակի), պատասխանելով ՀԿ-ների՝ Հայաստանում երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարելու պահանջին (մերժելով այն), կոչ է անում ՀԿ-ներին աջակցել հանրության շրջանում վիրուսի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։

Հարց չկա, վաղուց ենք անում, շարունակելու ենք։ Բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հանրային արշավ ենք անում, ապատեղեկատվությունների դեմ ենք պայքարում, տեղերում ոստիկաններին ենք հսկում (որ իրենք էլ իրենց գործը անեն) ու նույնիսկ աջակցում ենք դիմակ ներկրող տնտեսվարողներին (որ դիմակները էժանանան)։

Բայց այս պատերազմում հրամանատարությունը կառավարությանն է։ Կառավարությանը աջակցելով հանդերձ չենք կարող չհարցնել՝ այդ ո՞նց եղավ, որ Հայաստանը COVID19-ի դեմ պայքարում աշխարհում գրավեց ամենավատ հորիզոնականները։

Երեկվա դրությամբ մենք միավոր բնակչության հաշվով օրական մահերի քանակով ամբողջ աշխարհում զիջում էինք միմիայն Մեծ Բրիտանիային, իսկ օրական նոր դեպքերի առումով 6-րդ հորիզոնականում էինք (զիջելով Քաթարին, Ջիբութիին, Չիլիին, Պերուին ու Քուվեյթին)։ Աղբյուրը՝ ECDC:

Խնդրում եմ՝ ՀԿ-ներին այդպես ինքնավստահ պատասխանելուց հիշեք, որ դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք»,- գրել է նա։


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից