Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
393.28
EUR
36.16
RUB
0

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-05-29 14:19:42

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։
     ՍԴ հարցադիմումները բաղկացած էին 4 կետերից։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չի կարող պատասխանել ՍԴ առաջին երկու հարցերին։ Դատարանը նշել է, որ խորհրդատվական եզրափակումը պետք է «սահմանափակվի այն կետերով, որոնք առնչվում են ներքին գործով ընթացող դատավարություններին»: Նշվել է նաև, որ դատարանը չի պատասխանի այն հարցերին, որոնք չեն բավարարում 16-րդ արձանագրության չափանիշները:
     Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

ՍԴ երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք այս իրավիճակը համատեղելի է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ, առաջին հերթին համապատասխանո՞ւմ է հստակության, մատչելիության, կայունության և կանխատեսելիության պահանջներին:
     Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելու համար, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։

ՍԴ-ի չորրորդ հարցը վերաբերում էր Քոչարյանին մեղսագրված այն մեղադրանքին, որն ուժի մեջ էր մտել ՔՕ մեկ այլ հոդվածով՝ 2008թ․ դեպքերից հետո։ Սահմանադրական դատարանը պնդում էր, որ երկու հոդվածներն էլ էականորեն տարբերվում են և հարցադրում էր ներկայացրել, թե արդյոք սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության հետ կապված 7-րդ հոդվածը կիրառված չափորոշիչներով ուժի մեջ մտնելու պահին եղել է գործող օրենք։ ՄԻԵԴ-ը կարծիք է հայտնել, որ նման գնահատականներն ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից