Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.08
EUR
35.31
RUB
0

Սահմանային միջադեպերի հետ կապված օպերատիվ կապը «խափանվե՞լ» է. կառավարությունը լռում է

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-05-30 10:51:58

ՀՀ կառավարությունը հրաժարվում է հայտնել՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում հաստատված՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ օպերատիվ կապը գործում է, թե՞ ոչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնել են, որ օպերատիվ կապի գործիքակազմի վերաբերյալ տեղեկատվությունները, համաձայն ներգրավված բոլոր կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ենթակա չեն հրապարակման։

Մինչդեռ մեր հարցումն ամենևին չէր վերաբերում օպերատիվ կապի գործիքակազմին, այլ մեր նպատակն էր պարզել՝ արդյոք Ալիևի հետ հաստատած «հուսալի կապը» գործո՞ւմ է, թե՞ ոչ, ավելի հաճախ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական կողմի նախաձեռնությամբ է հաստատվել օպերատիվ կապ և արդյոք 2020թ. հունվարի 1–ից մինչ օրս տեղի ունեցած սահմանային միջադեպերի առնչությամբ հայկական կողմը օպերատիվ կապ հաստատե՞լ է Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, ըստ այդմ գնահատելու օպերատիվ կապի արդյունավետությունը։


Իսկ օպերատիվ կապի գործիքակազմի վերաբերյալ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ չէ որ խոսել է։

 Դեռևս 2019թ. մայիսին հրավիրված ասուլիսում վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա ռեժիմով։ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, որ թեեւ կապն ուղիղ է, սակայն ոչ թե իրենք Ալիեւի հետ են շփվում, այլ շփվում են նրանց ներկայացուցիչները։ Իսկ 2019թ. նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան, դրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ։

«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ-ում, և թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշել էր Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը, «հեռանալով» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ըստ էության, սառեցրել էր նաև սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող բանակցությունները՝ որպես այըլտրանք համաձայնության գալով օպերատիվ կապ ստեղծելու շուրջ։

Նկատենք, որ այս տարվա ընթացքում Հայստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ հաստատելու վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ տվյալ չկա։ Միայն վերջին երեք ամսում արձանագրված սահմանային միջադեպերը, Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում մայիսի 18-22-ը անցկացված ադրբեջանական հարձակողական բնույթի լայնածավալ ռազմական զորավարժությունները,  Ալիևի՝ ուժի կիրառումն առաջնային պլան բերելու մասին հայտարարությունները թույլ են տալիս արձանագրելու, որ շփման գծում լարվածության սրումն անխուսափելի է։ Սահմանային լարվածության մեծացումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ այդ թվում  կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակով։ Մասնավորապես, մարտի 19-ին հայտարարվեց, որ «COVID-19»-ով և տարածաշրջանում առկա տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգները, ինչը հայկական կողմի համար ոչ ցանկալի սցենար էր։ Սահմանային լարվածության մեծացման հարցում էական նշանակություն ունի նաև Ադրբեջանում նկատվող անկայունությունը՝ վերջին ամիսներին նավթի գների աննախադեպ անկումը, սոցիալ–տնտեսական դժգոհությունների և ազգային հողի վրա բախումների նոր ալիքը։

Նման իրավիճակում, ավելի քան ակնհայտ է, որ «ջենտլմենական խոսքի» վրա ձևավորված օպերատիվ կապը չի կարող նվազեցնել օրեցօր մեծացող սահմանային լարվածությունը և զերծ պահել հարևան Ադրբեջանին արկածախնդիր քայլերից։


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից