Instagram-յան էջում հրապարակված կադրերում Եվան կերպարանք է ընդունել եկեղեցու ֆոնին։ Նա վարդագույնի եւ մոխրագույնի համադրության սպորտային կոստյում է կրում։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, կերպարը համադրել՝ հագուստի գույնի մարզակոշիկներով եւ արեւային ակնոցով։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները մեկնաբանություններում գրել են․ «Սիրուն», «Գեղեցկուհի», «Սիրունների սիրուն»։ Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ էր կրում, կանաչ տոպ։ Եվան նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու արեւային ակնոց էր կրում։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։