Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

Ի՞նչն է պատճառը, որ մինչ այժմ Մհեր Մկրտչյանի հայտնի 24-ը նրա տուն թանգարանում չէ:

Թեմա ՝ Մշակույթ
2020-06-19 17:16:14

Երբ  «Մհեր Մկրտչյանի» տուն թանգարանում, մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էի թանգարանային ցուցանմուշների  հետ, որոնց մեծ մասը լուսանկարներ, հագուստներ և նրա մասնակցությամբ  մեզ հայտնի ֆիլմերից  տարբեր իրեր էին ակամայից hիշեցի մի պատմություն, որ կապված է Մհեր Մկրտչյանի  և իր՝ «Վոլգա 24»  մակնիշի  մեքենայի հետ։ Գուցե այս հարցը աննկատ մնար  եթե չհիշեի այս պատմությունը որը շարադրված է ստորև։

«Մի անգամ գիշերը ֆրունզը 24-ը կանգնեցնում է ներկայիս ֆրանսիական դեսպանատան առջև` փողոցի մեջտեղում և լայնքով: Ու սկսում է ոգևորված պարել: Մոտենում են ոստիկանները.
- Ֆրունզ ջան, ցավդ տանեմ, չի կարելի ստեղ կանգնել...
Ֆրունզն իրեն հատուկ կոլորիտով պատասխանում է.
- Տղա, ըսիգ ո՞ւմ քաղաքն է, իմ քաղաքը չէ՞... հբը օր իմն է, դու ի՞նչ կենես ստեղ, ես ուրդեղ գուզեմ, ընդեղ կկայնիմ....»

Եվ էլի շատ ուրիշ հետաքրքիր պատմություններ…

Չնայած Մհեր Մկրտչյանի տուն թանգարանը անցած տարիների ընթացքում ի շնորհիվ հայրենակից բարերարների, համայնքային միջոցների, մշակույթի նախարարության  շարունակաբար համալրվել է նոր ցուցանմուշներով, ավաղ դրանց շարքում բացակայում էր հայտնի 24-ը։

Մենք որոշեցինք մեր աղբյուրներով պարզել մեքենայի ճակատագիրը և գտնվելու վայրը։

Չնայած բազում խոչնդտներին և բարդություններին  վերջապես մեզ հաջողվեց գտնել այն մարդուն ում մոտ վերջնական հանգրվան էր գտել Մհեր Մկրտչյանի    հայտնի  «Վոլգա 24-ը» և ի ուրախություն մեզ մեքենան բարվոք վիճակում էր։ 

Այժմ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի առանցքային նշանակության այդ թանգարանային նմուշը հանգրվանի նրա տուն թանգարանում։

Ակնկալում ենք այն անձանց, կազմակերպությունների արձագանքը ովքեր պատրաստ են իրենց կողմից Մհեր Մկրտչյանի «Վոլգա 24-ը» նվիրաբերել նրա տուն թանգարանին։ Թանգարանը համալրելով այդ բացառիկ նմուշով՝ դուք ձեր նշանակալի ավանդը և մասնակցությունը կունենաք այն առավել ամբողջական դարձնելու գործում՝ ձեր անունը անմահացնելով թանգարանի պատմության էջերում։

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է ՄԵԾ ՎԱՊԵՏԻ 90-րդ տարելիցը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև այլ պատմություններ կապված Մհեր Մկրտչյանի «Վոլգա 24-ի» հետ։

ՊԱՏՄՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՐԾՐՈՒՆՅԱՆԸ                    

Արծրունյանը հիշում է իր բազմաթիվ հանդիպումներն ու զրույցները ճանաչված արվեստագետների հետ` Քոչար, Սարյան, Մհեր Մկրտչյան, Փարաջանով ու այլք: 
«Շողիկ մամայի սրճարանում նստած էինք, երբ մի օր Ֆրունզը եկավ-ասաց, թե մեքենա է առել` «Վոլգա», ու հիմա մեզ պիտի տանի Աշտարակ` պատիվ տալու: Ես էի, Պոլոզ Աշոտն ու ինքը: Նստեցինք ավտոն, ու վախից սրտներս թուլացավ` էնպես արագ ու ծուռումուռ քշելով էր գնում, որ մտածեցինք` վերջներս եկել է:
Էդպես հասանք Աշտարակ, տեսնենք` ամբողջ փողոցներում ու նույնիսկ մարդիկ, կտուրները բարձրացած, ինչ-որ մեկին են սպասում` պարզվեց` մեզ են սպասում: Պոլոզ Աշոտը, դուրս գալով մեքենայից, իբր թե տեսեք` ինչպես պիտի ինձ ողջունեն, բայց ոչ մի արձագանք, հետո Ֆրունզը դուրս եկավ մեքենայից` հասկացանք, որ հենց իրեն են սպասում, հասկացանք նաև, թե ժողովուրդը որքան է սիրում իրեն: 
Էդ օրը իմ կյանքի ամենահամով խորովածը կերա, հետո քեֆներս տնգոզ` Երևան վերադարձանք: Վերադարձի ճանապարհն ավելի սարսափելի էր`մի կերպ տեղ հասանք»,- պատմում է Արծրունյանը: 

Անահիտ Կորյուն

БУБА КИКАБИДЗЕ О "ВОЛГЕ" ФРУНЗИКА (МГЕРА) МКРТЧЯНА

Когда-то давно Фрунзик Мкртчян позвонил мне из Еревана: «Буба, ты же знаешь Эдуарда Шеварднадзе. Как думаешь, если мне отказали в очереди на «Волгу» (а тогда она была, как 600-й «Мерседес»), он поможет?».
Я отвечаю: «Дорогой, если Эдуард Амвросиевич тебя увидит – сразу выпишет любое авто».
Так и получилось, Фрунзик был счастлив. И не потому, что у него появилась машина – ему дорого было внимание.

Պատմությունների սկզբնաղբյուր՝ www.frunzik.com


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից