Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։ Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին կարմիր շրջազգեստ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով տոպի հետ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ «Ջերմության գույները»,- հրապարակումն անգլերենով մակագրել է երգչուհին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են արել. «Անհավանական գեղեցիկ»։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր բնական կերպարում։ Ոճային երգչուհին կրում էր սեւ ամառային շապիկ, նույն երանգի ծղոտե լայնեզր գլխարկ։ Նա արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Աստղիկը հրապարակմանը կից գրառում չէր կատարել։