Դերասանուհի Մարիամ Ալեքսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։ Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են բնության գրկում։ Մարիամը սեւ գույնի հագուստ է կրում, սպորտային կոշիկներ։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու գրեթե շպարված չէ։ Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ, տաբատ եւ պիջակ։ Մարիամը հավաքել էր մազերն ու գլխարկ էր կրում։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Կրակոտ աղջիկ», «սեւը միշտ էլեգանտ է»։