Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
395.1
EUR
36
RUB
0

Հայաստանի տնտեսությունում անկումն այն էլ կառավարության սպասված 2,4% ցուցանիշից էապես բարձր ուղղակի անխուսափելի է. Հարցազրույց ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ

Թեմա ՝ Տնտեսություն
2020-06-29 06:29:14

Ի՞նչ է սպասվում հայկական տնտեսությանը, ինչպիսի՞ն են զարգացման կանխատեսումները, որքա՞նով են արդյունավետ կորոնավիրուսի` տնտեսական հետեւանքների չեզոքացման դեմն ուղղված միջոցառումները, այս եւ թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ պետական գործիչ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

Հայաստանի տնտեսությունում անկումն այն էլ կառավարության սպասված 2,4% ցուցանիշից էապես բարձր ուղղակի անխուսափելի է և սա չեմ ասում որպեսզի բացասական սպասումներ ձևավորենք կամ էլ որևէ մեկին մեղադրենք, այլ որ իրավիճակը ճիշտ գնահատենք, հակառակ դեպքում մեր գործողություններում և ընտրված միջոցներում սխալված կլինենք, իսկ յուրաքանչյուր կատարված սխալը իր վրա է կրում հանրությունը: Նորից հղում անելով իմ ամիսներ առաջ արված փոքր վարժությանը՝ տարբեր սցենարներով ստանում էինք նվազագույնը 4-5%, իսկ առավելագույնը 10%-ի շրջանակներում տնտեսական անկում: Օրեր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության հունվար-մայիսի ցուցանիշը, որով ՀՀ տնտեսության անկումը գրանցվել է -3.9%: Այստեղ ևս կարևոր է դինամիկան, թե ինչ արագությամբ է մեր երկրի տնտեսությունը ճշգրտվում. Եթե հունվար փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ են գրանցվել՝ 9.0% աճի շրջանակներում, ապա արդեն ապրիլ մայիս ամիսներին, ականատես եղանք անկումների՝ -1.3% և -3.9%: Հիմա եթե այս դինամիկան պահպանվի տարվա մյուս ամիսների ընթացքում, ապա ավելի իրատեսական է դառնում երկնիշ տնտեսական անկման ամիսներ առաջ հնչեցրած իմ կանխատեսումը:

Իսկ ինչպես կարելի է կոտրել այս դինամիկան, պատասխան՝ խիստ ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքկաանությունների միջոցով, ընդ որում ընտրելով նաև ճիշտ գործիքակազմ: Ուղղակի կառավարությունն ու ԿԲ-ն ճիշտ խողովակներով միջոցներ պետք է ներարկեն տնտեսության մեջ, որպեսզի դիմակայեն նաև տնտեսական պոտենցիալի անկմանը: Այս վերջին մասով, մի փոքր մանրամասնեմ. Եթե մենք արդյունավետ գործիքներով չօգնենք տնտեսվարողներին և արդյունքը լինի այն որ շատ տնտեսվարողներ հայտնվեն սննակությունների դաշտում, դա խփելու է մեր երկրի տնտեսական պոտենցիալին, քանի որ ՀՆԱ աճ ստեղծողները տնտեսվարողներն են: Հիմա մենք ունենք տեղեկատվություն, որ կառավարությունն ունի իր արսենալում ընդունված 22 հակաճգնաժամային միջոցառում, որից 10-ը թերևս կարելի է համարել տնտեսական բնույթի: Լավ լուրն այն է, որ ժամանակին երբ հորդորում էինք կառավարությանը, որ վարկային խողովակով, որոնք կառավարության տնտեսական միջոցառումների հիմնական մասն էին կազմում, արագ լիկվիդայնություն չենք կարող ներարկել դեպի տնտեսվարողներ և կարիք կա տնտեսական բնույթի գործիքակազմի համալրման, կարծես թե սա տեղի ունեցավ: Բայց այստեղ էլ գնահատական տալը դժվարանում է, որովհետև միջոցառումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունն է բացակայում, որ օրինակ նոր համալրված գործիքներից որքան տնտեսվարող են օգտվել և ինչ ծավալի ներարկում է եղել: Այսպիսի համապարփակ մեկ պատուհանից տեղեկատվության միակ աղբյուրը այսօր ՀՀ Վարչապետն է: Օրինակ հարց է թե 18-րդ միջոցառման ներքո 50 մլրդ-անոց ֆոնդի ստեղծումը ինչ փուլում է գտնվում, և երբ է կառավարությունը նախատեսում այդ գումարներն ուղղել դեպի տնտեսություն, կամ 17-րդ և 19-րդ միջոցառումներով որքան գումար է ներարկվել տնտեսություն և քանի շահառու է օգտվել դրանից: Հետևապես ժամանակը ցույց կտա, որ նոր համալրված գործիքները որքան աշխատունակ էին և որքանով հաջողվեց կառավարությանը օգնել տնտեսվարողներին կամ վերջիններիս նոր նախաձեռնություններին:

Ինչ վերաբերում դրամավարկային (ԿԲ) քաղաքականությանը, ապա այստեղ ևս պետք է արձանագրենք, որ ԿԲ միակ կտրուկ արձագանքը վատթարացող իրավիճակին եղել է վերջերս երբ, փողի ներարկման իր հիմնական գործիքի՝ ռեպո տոկոսադրույքն իջեցվեց 0.5 տոկոսային կետով: Մինչ այդ ԿԲ-ն ավելի պահպանողական էր և այդ իջեցումները երկու անգամ է կատարել 0.25%-ի չափով, որը ստեղծված իրավիճակում և խիստ գնաճային, նույնիս ես կասեի դեֆլյացիոն ֆոնի վրա բավարար չէ: Թերևս ԿԲ իմ գործընկերները երկու մտավախություն կարող է ունենան. Առաջինը, որը գումարը կարող է լցվել բանկերի հաշիվներում և չգնա իրական տնտեսություն, երկորդ՝ դրանից ածանցված այդ “ավելորդ” լիկվիդայնությունը հոսի դեպի արտարժույթի շուկա և հանգեցնի սպոկուլյացիաների: Այդպիսի ռիկս կա, բայց պետք չէ դա չափազանցացնել, առավել ևս, որ դա կարող է տեղի ունենալ եթե մենք չխոսենք այստեղ նաև բանկերի ձեռքում հայտնվող ֆինանսական միջոցի ծախքի կամ այլ կերպ ասած կապիտալի արժեքի համադրելի նվազման անհրաժեշտության մասին. Ճգնաժամերի ժամանակ իրական հատվածում (վարկառուների մոտ) շահութաբերությունն ընկնում է և որպեսզի այդ իրավիճակին համադրելի գնով վարկային միջոցը հայտնվի տնտեսությունում բանկերը պետք է իջեցնեն վարկերի գինը, բայց վերջիններս չեն կարող դա անել եթե իրենց մոտ հայտնվող նոր ֆինանսական միջոցների գները մնում են նույնը կամ չեն նվազում համաչափորեն: Հետևապես ԿԲ-ն պետք է իր գործիքներով՝ միգուցե նաև պարտադիր պահուստավորման նորմի իջեցման միջոցով էժանացնի միջոցները բանկերի համար: Հետևաբար, ամփոփելով ասեմ, որ ԿԲ-ն ևս պետք է փոքր ինչ համարձակ գործի առավել ևս որ ներկայիս իրավիճակում խիստ մտահոգիչ դեֆլյացիոն ֆոն է ստեղծվել:


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից