Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

ՀԲ-ն հրապարակեց 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն. ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան

Թեմա ՝ Տնտեսություն
2020-07-03 06:51:14

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարեց. վույ մե քոռանամ այս ի՞նչ օրի է Վրաստանը։ Հայտարարեցի, որ ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Եվ ահա Համաշխարհային Բանկն այսօր պաշտոնապես հրապարակեց վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6  (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?view=chart)։

Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, ապա այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՜ Վրաստանին, և Ադրբեջանին։ Թվերը համապատասխանաբար այսպիսին են. Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD?view=chart)։

Նշենք նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է։ 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից»։


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից