Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին

Թեմա ՝ Շոու բիզնես
2020-07-18 17:25:28

«Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտային մարմնավորող իսպանահայ դերասան, նախկին բռնցքամարտիկ Հովիկ Կեուչկերյանն այս օրերին Հայաստանում է: Նա Հայաստան է ժամանել «Փիփլ Օֆ Ար» ընկերության, պրոդյուսեր Արման Նշանյանի նոր գեղարվստական ֆիլմում նկարահանվելու համար: Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հովիկը, ռուս դերասաններ Միխայիլ Տրուխինը և Նելլի Ուվարովան, հայ դերասաններ Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Կարինե Ջանջուղազյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Հովիկը պատմել է նոր ֆիլմի, «Թղթե տունը» հեռուստասերիալում հայտնվելու, հայերեն լեզվին տիրապետելու և իսպանուհի մայրիկի պատրաստած համեղ տոլմայի մասին:

Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, պրեմիերան նախատեսվում է 2021 թ. –ին, հայ-ամերիկյան համատեղ աշխատանք է: Հայկական կողմը ներկայացնում է պրոդյուսեր Արման Նշանյանը, ֆիլմի պրոդյուսերներն են նաև Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը, գործադիր պրոդյուսերն է Վարդան Բարսումյանը և համա-պրոդյուսեր Անի Որսկանյանը։  Ֆիլմը իրականացվել է պրոդյուսերներ Պատրիկ Մալխասյանի, Վարդան Բարսումյանի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Ազգային Կինոկենտրոնի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Հովիկն ասաց, որ հայկական ֆիլմում նկարահանվելու առաջարկն անսպասելի է ստացել: Սցենարին ծանոթանալուց հետո, կապ է հաստատել ռեժիսոր Մայքլ Գուրջյանի հետ, ով ֆիլմի սցենարի հեղինակն է, համա-պրոդյուսերն ու գլխավոր դերակատարներից մեկը, և տվել է  համաձայնությունը: «Մարմնավորում եմ հայ տղամարդու կերպար: Դեպքերը տեղի են ունենում Հայաստանում՝ խորհրդային տարիներին, երբ Ստալինը Հայաստան վերադառնալու կոչ էր արել: Ֆիլմը հայկական է, սակայն այն կհետաքրքրի բոլորին՝ անկախ ազգությունից: Կարծում եմ, որ կսիրվի, քանի որ այն հույսի և պայքարի պատմություն է ներկայացնում»:

Խոսելով «Թղթե տունը» հեռուստասերիալի մասին` դերասանն ընդգծեց, որ  մի շրջան է եղել, երբ կորցրել է բռնցքամարտի հանդեպ հետաքրրությունը, իսկ բանաստեղծություններ գրելը երբեք որպես աշխատանք չի դիտարկել, թեպետ արդեն 4 գիրք ունի հեղինակած: «Հիմա նոր մտքեր չունեմ, այդ պատճառով էլ այս շրջանում չեմ գրում: «Թղթե տունը» սերիալում էլ հայտնվեցի, որովհետև տեղեկացա քասթինգի մասին, մասնակցեցի՝ ասացին, որ համապատասխանում եմ: Շատ լավ նկարահանումներ ենք ունեցել, նույնիսկ երբ տարաձայնություններ են եղել, հեշտությամբ հարթվել են»,- ասաց նա և խոստովանեց, որ նախքան նկարահանումները սերիալը չի դիտել, բայց իր համար մեծ հպարտություն է, որ խաղացել է ամբողջ աշխարհում մեծ հաջողություն գրանցած սերիալում:

Հայերի և Հայաստանի մասին, ըստ Հովիկի, Իսպանիայում շատերը գիտեն, բայց քիչ չեն նաև մարդիկ, ովքեր տեղյակ են միայն Հայոց ցեղասպանության մասին, այն էլ՝ ոչ ամբողջապես: Չնայած Հովիկ Կեուչկերյանը միայն կիսով չափ է հայ (մայրն իսպանուհի է)`դեռ փոքրուց լեզվին տիրապետելու համար հոր հետ հայերենով է խոսել, իսկ հայկական մթնոլորտն ամբողջացրել է մայրը՝ հայկական տոլմա պատրաստելով: «Մայրս շատ համեղ հայկական տոլմա է պատրաստում, որի համար կարելի  է խենթանալ: Մայրիկիս տոլմա պատրաստել հորս մայրն էր սովորեցրել: Հայաստանում ես հասկացա, թե որքան համեղ խոհանոց ունենք, որի մասին ամբողջ աշխարհում, ցավոք, չգիտեն,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանում մարդկանց ջերմությունը և ուտեստները առանձնահատուկ են.-Ընդհանուր առմամբ, եթե հայկական գրությամբ վահանակները հանենք, եվրոպական քաղաքներին Երևանը ոչնչով չի զիջում: Կարծում եմ՝ Հայաստանը նաև հրաշալի վայր կարող է լինել ֆիլմերի նկարահանման համար, այս առումով պետք է աշխատանք տարվի» 

Աղբյուրը՝ tert.am 

Լուսանկարներ

«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին
«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին
«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին
«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին
«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին
«Իսպանուհի մայրս շատ համեղ տոլմա է պատրաստում». «Թղթե տունը» սերիալում Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու և Հայաստան գալու պատճառի մասին

Այլ Նորություններ Շոու բիզնես Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Շոու բիզնես Թեմայից