Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել». Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Թեմա ՝ Շոու բիզնես
2020-07-18 17:33:38

Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 38-ամյակը: Ինստագրամյան իր էջում դերասանուհի-հաղորդավարուհին այդ առթիվ գրառում է կատարել:

«Իսկ ինչի՞ համար են ծնվում մարդիկ, ո՞վ գիտե: Երևի ծնվում են, որ ծիծաղեն, ժպտան, լացեն սրտանց ու բարկանան, ծնվում են, որ ապրեն ու սիրեն, որ հասնեն իրենց սիրուն կամ էդպես էլ չհասնեն, ծնվում են, որ աշխարհում մի բան փոխեն, եթե բարի սրտով են ծնվում` փոխեն դեպի լավը, եթե նեղսիրտ` դեպ վատը հիմնականում, ծնվում են, որ իրենց ինչ-որ մեկը իրենց գտնի, գրկի ու բաց չթողնի, կամ ընտրի ուրիշին ու թողնի մենակ...Ծնվում են, որ շնչեն ու հասկանան` ինչ մեծ օրհնություն է լիաթոք, անդիմակ շնչելը, հիվանդանում են, որ գիտակցեն` որքան կարևոր է առողջ լինելը, ու էդ մի պարզ բառի մեջ որքա՜ն երջանկություն կա: Ծնվում են, որ զգան ծովաջրի աղահամն ու արցունքի մեջ ծովեր ունենան, ծնվում են, որ արևներին ծիծաղեն ու ջերմանան նրանով, ծնվում են, որ ամենաանելանի պահին մեկին օգնեն, որ մի օր էլ, ասես «պատահաբար», իրե՛նց ձեռք մեկնեն, ծնվում են, որ երգեն ու տարածվեն, որ թռչեն ու երազեն, որ ծնունդ տան ու հավերժանան, որ հետք թողնեն` սիրո,նվիրումի ու բարության..

Մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի համար, Սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար: Ես էնքան շնորհակալ եմ իմ ապրած վայրկյանի համար...շնորհակալ եմ կարոտների անդունդի համար, որ անտակ է թվում, ու ինձ հա ստիպում սիրով լցնել այն, շնորհակալ եմ ինձ ողորմած իմ Հավատքի համար` Տիրոջ օրհնությունն ու Խաչի զորությունն ունենալու համար, շնորհակալ եմ շարականների համար, որոնք հոգիս են լցնում ու ամոքում, շնորհակալ եմ այն Հայրենիքի համար, որն ինձ հանգիստ չի տալիս` բարդ երեխայի նման, ու ստիպում է ինքս ինձ անընդհատ վերանայել, հղկվել, փոխվել... անընդհատ ինքս ինձ ճանաչել ու հոսել. չլճանալ, շնորհակալ եմ ՆՐԱ երգի ու լեռան ծաղկի, քաղցր ջրերի, նրա Գոյության համար, շնորհակալ եմ Հայաստան աշխարհի անպարտելի որդիների համար...շնորհակալ եմ իմ`մեծագույն օրհնության համար`Ընտանիքիս, որով ծնվեցի, որով ապրեցի, որի կարոտով էլ կգնամ...և շնորհակալ եմ Ընկերներիս, որ երակովս կյանք են ներարկում ամեն վայրկյան, ուսով հենք դառնում,սրտանց ուրախանում, ցավում կամ կարեկցում:

Էնքա՜ն շնորհակալ եմ:

Հ.Գ. Ծնունդները կգան ու կգնան, կմնա Մարդը` իր ստեղծածով ու պահածով:

Պինդ մնանք, միասնական ու հավատով. շնորհակալ լինենք...

38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել... ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ...»,-գրել է հոբելյարը:


Աղբյուրը՝ tert.am


Այլ Նորություններ Շոու բիզնես Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Շոու բիզնես Թեմայից