Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.08
EUR
35.31
RUB
0

The Guardian-ը Մոսկվայում «ծիրանային պատերազմի» մասին

Թեմա ՝ Տնտեսություն
2020-07-27 07:16:02

Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ադրբեջանցիների հարձակման հարցին։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր բռնությունն առաջացրել է երկու երկրների սփյուռքի զայրույթն ու բոյկոտը։ Մոսկվայում մրգի խանութները դառնում են ռազմաճական։

Երբ Սարիբեկ Գեւորգյանը տեղեկացել էր, որ սննդամթերքի վաճառքի խոշորագույն կենտրոնը՝ Ադրբեջանից ձեռնարկատիրոջը պատկանող «Ֆուդ Սիթի»-ն, անսպասելիորեն արգելափակել էր հայ ֆերմերների ապրանքն ու ներս չէր թողել ծիրանով բեռնված 50 բեռնատար, նա համապատասխան քայլեր էր ձեռնարկել։ Նա առաջարկել էր ֆերմերներին անվճար տարածք սեփական առեւտրի կենտրոնում՝ օգնելով կազմակերպել մրգերը փրկելու առաքելությունը։

«Մենք ասել էինք մեր ընկերներին, որ Ռուսաստանի Դաշնությունում ոչ մեկը չի կարող փակել իր դռները մեզ՝ հայերիս համար»,-նշել է «Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Գեւորգյանը։ «Ռուսաստանի Դաշնությունը բաց է բոլորի համար, ովքեր մուտք են գործում երկիր, գումար են վաստակում եւ առեւտուր անում»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին բախումները «ամենալուրջ բախումներն էին վերջին չորս տարվա ընթացքում»։ «Հետցնցումները տարածվել են ամբողջ աշխարհով՝ առաջացնելով դաժան բախումենր երկու երկրների ազգային համայնքների միջեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ փոքր տնտեսական պատերազմ Մոսկվայում»։

Հոդվածում հիշատակվում է հայկական համարանիշերով մեքենայի վարորդի վրա ադրբեջանցիների հարձակման մասին, որը կատարվել է Մոսկվայում հուլիսի 24-ին։

«Ծիրանները փրկելու համար Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները տարածել էին առցանց ծանուցումներ մի քանի առեւտրի կենտրոնների անունից, որոնք տրամադրել էին ֆերմերներին ազատ տարածք իրենց մթերքը վաճառելու համար։

Առցանց հաղորդագրությունների արդյունքում եկել էին հազարավոր մարդիկ, եւ վաճառքը վերածվել էր հանպատրաստից հայկական հիմնական մրգի՝ ծիրանի փառատոնի։ Առեւտրի կենտրոններում մարդիկ պարում էին ավանդական քոչարի, ինչպես նաեւ գնում արկղերով թարմ մրգերա»։

«Չնայած «ծիրանային պատերազմը» ավարտվել է՝ ի հայտ են գալիս նոր հաղորդագրություններ, որ ադրբեջանական ընկերություններն արգելում են հայկական արտադրանքը։ Հինգշաբթի Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ հայկական պահածոները, հանքային ջուրն ու կոնյակն անհետացել են մոսկովյան խոշոր սուպերմարկետներից, որոնք պատկանում են ադրբեջանցի գործարարին։

«Անգամ 2016 թվականին Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այդպիսի տրամադրվածություն չկար։ Դա տնտեսական պատերազմ է․ առաջ այդօրինակ ոչինչ չի եղել»,-ասել է Մոսկվայում Հայկական թանգարանի եւ ժողովուրդների մշակույթի տնօրեն Դավիթ Տոնոյանը։

Փորձագետները նախազգուշացնում են երկու երկրների սահմանագծում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին։ Նոր զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացնում է, որ բախումերը պետք է ծառայեն՝ որպես նախազգուշացում եւ գործողությունների կոչ։


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից