Տավուշի մարզպետ ՀայկՉոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել է դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ: Այնուհետև նախագահն այցելել է Բերդ քաղաք՝ «Տավուշ տեքստիլ» ընկերություն, ծանոթացել արտադրամասի աշխատանքին: