Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ օգոստոսի 7-ին այցելել է ՊԲ Կենտրոնական ուղղությամբ տեղակայված N զորամաս: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Երկրի ղեկավարը շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել սպառազինության նոր տեսակներին, հետաքրքրվել առկա խնդիրներով: Այցի ընթացքում գերազանց ծառայության եւ մարտական առաջադրանքներն անվրեպ իրականացնելու համար Հանրապետության նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների: