Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-08-11 13:48:16

«Մամուլում մի քանի անգամ գրվել է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալու պահից ի վեր փորձում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, արժանանալ նրա ընդունելությանը։ Ապա սկսեցին փորձել, որ Թրամփի վարչակազմից որևէ մեկն ընդունի ՀՀ վարչապետին կամ նրա ներկայացուցիչներին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ հայ համայնքի հեղինակավոր անձինք, բոլոր հայկական կառույցներն ու կուսակցությունները ներգրավված էին այդ խնդրի լուծմանը, սակայն այն գլուխ բերել չհաջողվեց։ Մեր աղբյուրների վկայությամբ, ամիսներ առաջ սորոսական «իսթեբլիշմենտից» Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընդհանրապես անիմաստ է Թրամփի հետ հանդիպում ակնկալելը:

Խորհուրդ են տվել՝ սպասել մինչև Ջո Բայդենի հնարավոր հաղթանակը և ԱՄՆ նախագահ կարգվելը։ Այդ պարագայում միայն հնարավոր կլինի կազմակերպել ԱՄՆ նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որովհետև Ջորջ Սորոսն ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է և երբ Սպիտակ տանը նստի իր աջակցությամբ ընտրված անձը, ում հետ ուզենան՝ հանդիպումը կկազմակերպեն:

Փաստը մնում է փաստ, որ Թրամփի վարչակազմի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հայ գործընկերները երբեք չեն հանդիպել:

Նկատենք նաև, որ սոցհարցումների վերջին տվյալներով, Ջո Բայդենի շանսերը մի փոքր ավելի են գնահատվում, քան Դոնալդ Թրամփինը»,-գրում է թերթը։


Աղբյուրը՝ news.am


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից