Մհեր Գրիգորյանը Սեդա Հակոբյանին ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 129-րդ հոդվածի 1-ին մասով ու 130-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ 1. Սեդա Սարգսի Հակոբյանին 2020 թվականի օգոստոսի 7-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ռեֆերենտի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: Աղբյուրը՝ news.am