Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.08
EUR
35.31
RUB
0

Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (ֆոտո)

Թեմա ՝ Հասարակություն
2020-08-13 08:18:15

Վարդաշենի հանրակացարանի բնակիչները երեկ գիշեր տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչեւ լույս դրսում են անցկացրել: Երկրաշարժից քարեր ենթափվել եւ բնակիչները վախեցել են, որ 4-րդ կարգի վթարային շենք, որում ապրում են, կփլվի:

«Ահավոր վիճակ էր, ահավոր ցնցումներ, մեկը 3 երեխա գրկած դուրս է վազում, 2 երեխա ես էի գրկել, վազում, մի խոսքով` մի ահավոր, սարսափելի վիճակ: Մեր շենքը 4-րդ կարգի վթարային շենք է, նաեւ սողանքային գոտու վրա է, այսինքն  սողում է շենքը ու մեր հարցը պետք է քաղաքապետարանը լուծի: Այս երկրաշարժից հետո  շենքի վիճակը շատ է վատացել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի լիազորը:

Շենքի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ բնակարաններից մեկը մինչեւ երեկ վերանորոգել են, որ ընտանիքով վերադառնան ապրելու, սակայն երկրաշարժից հետո փակել են դուռը եւ փոխել իրենց այդ որոշումը:

«Էստեղ ով կա ուզում է շենքից դուրս գա, ասում են` գնանք դոմիկում ապրենք, մինչեւ հարցը լուծվի: 2015 թվից քաղաքապետի որոշումով պետք է վերանորոգվեր շենքը, բայց 15 թվից առ այսօր ոչ մի բան չի արվել շենքի համար»,- ասաց նա:

Բնակչի խոսքով` շենքի բնակիչներով որոշել են մասնակցել հեղափոխությանը, որ գոնե իրենց շենքի հարցն էլ լուծվի, բայց կրկին ձեռնունայն են մնացել:

«Բայց արդեն մի տարի է պայքարում ենք, ցույցեր ենք անում,  քաղաքապետարան ենք գնում, Կառավարություն ենք գնում, բայց ոչ մի արձագանք չկա: Խնդրում ենք պարոն քաղաքապետին եւ Փաշինյանին, մի անտեսեք մեզ»,- հավելեց նա:

Լուսանկարներ

Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (ֆոտո)
Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (ֆոտո)
Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (ֆոտո)

Տեսանյութ


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից