Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Հայաստանի ի՞նչ շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին. Վրթանեսյան

Թեմա ՝ Հասարակություն
2020-08-13 08:32:07

Բելառուսում երեկ և այսօր կատարվում է մոտավորապես նույնը, ինչ Հայաստանում 2018-ի ապրիլին, այն տարբերությամբ, որ ՕՄՕՆ-ը ջարդում է ցուցարարներին, ծեծում է պատահական անցորդների, վարորդների, կոտրում է ավտոների ապակիները, գրոհում է բնակելի շենքերի շքամուտքերը՝ փորձելով գտնել այնտեղ թաքնվող ցուցարարների։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Նա գրել է. «Մի քանի հազար մարդ է ձերբակալված, այդ թվում և լրագրողներ, նրանց էլ են ծեծում, ոմանց այնպես են ծեծում, որ տանում են հիվանդանոց։

Արդեն զոհ էլ կա։

Հայաստանում 2018-ի հակաիշխանական բողոքների առաջնորդ Նիկոլն այսօր օգնում է Լուկաշենկոյին լեգիտիմացնել այդ բեսպրեդելը իր շնորհավորանքով։

Ընկերներ, երբ ասում եք, որ դա նորմալ է, դա realpolitik է, «հանուն պետության» է և այլն, ուղղակի հիշեցնեմ, որ Լուկաշենկոն Հայաստանի հանդեպ գոնե վերջին 5–6 տարիներին իրեն երբեք դաշնակցավարի չի պահել։

Ու եթե Ռուսաստանը չվաճառեց Ադրբեջանին «Իսկանդերներ», ապա Լուկաշենկոն առանց վարանելու վաճառեց ադրբեջանցիներին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (հաստատված է մինչև 200կմ հեռահարությամբ հրթիռների առկայությունն Ադրբեջանի մոտ, բայց հնարավոր է ավելի հեռահար՝ մինչև 280կմ հրթիռներն էլ արդեն ունենան)։

Լուկաշենկոն նաև իր երկրի տարածքում ապօրինի բռնեց և ապա նույնպես ապօրինի արտահանձնեց իր բարեկամ Իլհամ Ալիևին իսրայելցի բլոգգեր Լապշինին, որն առանց Ադրբեջանի թույլտվության Արցախ էր այցելել։

Ի վերջո Լուկաշենկոն հրապարակայնորեն վիրավորեց Նիկոլին և Նիկոլը դա կուլ տվեց։

Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ հասկանում, թե որն է Հայաստանի «պետական շահը» Լուկաշենկոյին շնորհավորելու, առավել ևս, որ արդեն այդքան էլ երաշխավորած չէ, որ Լուկաշենկոն կկարողանա իր եփած բորշչի մեջից անկորուստ դուրս գալ։

Հայաստանի ի՞նչ պետական շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին։

Սա հաստատ այն դեպքը չէ, որ այդ մարդը Հայաստանին անգնահատելի ծառայություններ է մատուցել ու մատուցելու, որ պիտի ամեն գնով, ատամներով իրեն պահենք։ Ճիշտ հակառակը։

Հաջորդ գրառմամբ երկու վիդեո կդնեմ Բելառուսից, ինքներդ նայեք ու մտածեք, թե արդյոք արժի այս հարցում Նիկոլին աջակցել»։


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից