Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե նշմարվում են Թուրքիայի իրական նպատակները։ Թուրքական լոբբիստական խմբերն Ադրբեջանում հասարակության շրջանում շրջանառում են, որ Թուրքիան պարզապես պետք է ռազմաբազաներ ունենա Գյանջայում և Լենքորանում։ Մյուս կողմից էլ այս թեզն առաջ քաշողները կոչ են անում մերժել Ռուսաստանին և պատերազմ սկսել Արցախում։ Ադրբեջանում օգոստոսի 14-ին նաև ինչ-որ հավաքներ են նախատեսված անցկացնել «Ղարաբաղի ազատագրում» պահանջով»: