«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, թե ինչու 40 հոգանոց խնջույքի թույլատրվածության պայմաններում ես պետք է շարունակեմ հեռուստատեսային տաղավարում աշխատել դիմակով: Գուցե ինչ-որ մասնագիտական (համաճարակաբանական) նրբություն կա, որը ես չեմ հասկանում»: