Նավթը համաշխարհային շուկայում օգոստոսի 17-ին գնաճ է արձանագրել, ինչպես փոխանցում է RT-ն։ Ըստ բորսայական սակարկությունների տվյալների, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների համար մեկ բարելի գինը թանկացել է 0,9 տոկոսով եւ կազմել 42,39 դոլար։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսների համար, թանկացել է 0,74 տոկոսով եւ կազմել 45,13 դոլար։