ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կարծում է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «168 ժամ»-ի եթերում ասել է 20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը:
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46

«100 տարի տնից հեռու» ֆիմը կցուցադրվի սեպտեմբերի 1–ին ԱՄՆ–ում

Թեմա ՝ Մշակույթ
2020-08-30 07:44:48
24

«100 տարի տնից հեռու» փաստագրական ֆիլմը շուտով կցուցադրվի Հարավային Կալիֆոռնիայում։  Ֆիլմի հեղինակների ուղեւորությունը Արեւմտյան Հայաստան  կազմակերպել է Նարեկավանք Տուր ընկերությունը։ 

Akunq.net–ի թարգմանությամբ ներկայացնում ենք Massispost-ի անդրադարձը.

«Լիլիթ Փիլիկյանի ծնողները երբեք չէին հանդիպի, նոր ընտանիք չէին կազմի, և  նոր սերունդ երբեք չէր ձևավորվի, եթե նրա նախնիները չթիրախավորվեին, նրանց չստիպեին լքել իրենց հայրենիքը 20-րդ դարի սկզբին կատարված Հայոց ցեղասպանության ժամանակ։

Փիլիկյանը ձեռնամուխ է եղել այդ պատմությունը ներկայացնելու գործին, որը բերել է փաստավավերագրական ֆիլմի նկարահանմանը։ «100 տարի տնից հեռու» ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի մեկին՝ երեկոյան ժամը 8։30-ին, Հարավային Կալիֆոռնիայի հանրային լրատվամիջոցների խմբի եթերում։

«100 տարի տնից հեռու» ֆիլմը մի հայ կնոջ մասին է։ Նա զբաղվել է մշակութային ինքնության, միջսերնդային տրավմայի, ընտանիքի, փրկության և որպես հայ իր տեղը հասարակությունում և աշխարհում գտնելու հարցերով։

Հոլիվուդում 2019 թ․ «Արփա» միջազգային կինոփառատոնի ժամանակ ֆիլմը ներկայացվել է «Ամենալավ վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի պրեմիերան տեղի  է ունեցել լեփ-լեցուն դահլիճում։

Ֆիլմում հետևում ենք Փիլիկյանի դեգերումներին։ Նա որոնում է իր պապերի տունը ներկայիս Թուրքիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ․) տարածքում, որտեղից նրանց ստիպել են հեռանալ մեկ դար առաջ կատարված Հայոց ցեղասպանության ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանվել է մոտ 1․5 մլն հայ։ Տան նախագիծը անցել է սերնդեսերունդ և հասել Փիլիկյանին։ 2015 թ․ ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին, Փիլիկյանն իր ամուսնու՝ Ջարեդ Ուայթի հետ ձեռնամուխ է եղել դեպի Հայաստան և Թուրքիա հուզիչ ճանապարհորդության՝ իր տունը գտնելու նպատակով։

Վշտալից, բայց միևնույն ժամանակ հուսադրող վավերագրականը նրանք նկարահանել են երկուսով։ Ուայթը ռեժիսորն է։ Նա հայ չէ և օտարի դիտանկյունից է նայում այս խնդրին։

Փիլիկյանն ասում է․ «Իմ մշակույթն ու ինքնությունը մի բան են, որի համար ես միշտ պայքարել եմ, և դա հավանաբար մի բան է, որի մասին շատ մարդիկ չգիտեն։ Ես ու Ջարեդը կարողացանք «100 տարի տնից հեռու» ֆիլմում պատմությունը այնպես ներկայացնել, որ թույլ տվեց ոչ հայերին հայտնվել այդ աշխարհում»։

Կնոջ և ամուսնու տանդեմը ստիպված էր հավասարակշռել նրանց դերերը որպես զույգ և ռեժիսորներ, քանի որ նրանք ներկայացնում էին անձնական և ցավալի պատմություն։ Փիլիկյանը ծնվել է Լոս Անջելեսում, որտեղ կա հայկական հոծ բնակչություն։ Նա այնտեղ, որպես հայ կամ որպես ամերիկացի, երբեք իրեն ամբողջովին տանը չի զգացել։ Նրա ապրումները հատուկ են ներգաղթյալների՝ Ամերիկայում ծնված երեխաների համար։

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը ևս հավերժացնում է այդ և նրա մշտական ազդեցությունը Ցեղասպանությունից փրկվածների սերունդերի վրա։ Այդ զգացողությունը ֆիլմում ներկայացվում է  տարբեր աղբյուրների միջոցով։ «100 տարի տնից հեռու» ֆիլմում լույս է սփռվում բազմաթիվ բարդ խնդիրների վրա, որոնք բերել են ներկայիս լարվածության հայ-ադրբեջանական սահմանին, որի ապացույցը եղավ վերջերս երկու երկրների միջև եղած բախումը։ Հարաբերությունների նման վիճակը պատճառ դարձավ, որ Փիլիկյանը մտավախություն ունեցավ մուտք գործել Թուրքիա, որտեղ հայատյացությունը դեռևս շատ տարածված է։ Ֆիլմը լույս է սփռում նաև Ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի ցուցաբերած հումանիտար օգնության վրա, չնայած նրանք հաջորդ դարում մերժեցին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ես գիտեի, որ մենք փորփրելու էինք որոշ շատ բարդ թեմաներ և ցանկացա աջակցել Լիլիթին այս զգացմունքային ուսումնասիրության ժամանակ»,- ասում է Ուայթը։

«Ինձ համար դժվար էր առերեսվել այն հարցերի հետ, որոնցից ես խուսափել եմ, բայց որոնք ցավալի են եղել, երբ փոքր էի։ Այս ֆիլմի նկարահանումը իսկապես մեզ ավելի մտերմացրեց»,- նշում է Փիլիկյանը։

Վավերագրական Ֆիլմում ներկայացված են հարցազրույցներ մտավորականներ «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի, պատմաբան և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Ռիչարդ Հովհաննիսյանի, սոցիալական քննադատ Վահե Բերբերյանի, վավերագրող Կառլա Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի և հայագետ Շուշան Կարապետյանի հետ։


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից