Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
394.46
EUR
36.42
RUB
0

«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը

Թեմա ՝ Շոու բիզնես
2020-09-07 08:06:42

«Ո՞վ է Արմինե Հարությունյանը եւ ինչպե՞ս է նա դարձել բոդի շեյմինգի զոհ Իտալիայում», - հոդվածն այս վերնագրի տակ հայտնվել է Forbes-ում: Հրապարակման հեղինակը գրում է, որ եվրոպական պոդիումներում հայաստանցի մոդելի «ոչ պարկեշտ» հայտնվելը սոցցանցերի իտալական հատվածում բուռն բանավեճեր է հրահրել այն մասին, թե ինչ է գեղեցկությունը, ինչպիսին այն պետք է լինի: Եւ այն մասին, թե որքան ատելություն կա երբեմն մարդկանց արձագանքում իրենց համար  անհասկանալիի եւ նորի հանդեպ․․․

Կրակի վրա յուղ լցրեց նաեւ այն փաստը, որ նրա անունը հայտնվել է աշխարհի հարյուր ամենասեքսուալ մոդելների ցանկում, որն ինչպես պարզվեց գոյություն չունի։

Սոցցանցերի իտալացի շատ օգտատերեր, մեղմ ասած, տարակուսանքի մեջ են հայտնել այն պատճառով, թե ինչպես կարող էր այդքան անկայուն տեսք ունեցող աղջիկը հայտնվել Gucci-ի եւ հենց Ալեսանդրո Միկելեի ցուցադրություններում: Կային նաեւ այնպիսինները, որոնք գրել են, որ գեղեցկությունը կարող է լինել տարբեր եւ դրա մասին հասկացությունները վաղուց դարձել ծամծմված։

«Արմինե Հարությունյանն ունի մի քանի անկյունային, տարօրինակ դիմագծեր՝ երկար քիթ, հաստ հոնքեր եւ խորը, մուգ աչքեր։ Եվ այն, որ նա չի համապատասխանում մոդելների մասին ընդունված համընդհանուր հասկացություններին․ Ալեսանդրո Միկելեի  ընտրությունն է, որն արդեն երկար տարիներ նախընտրում է գեղեցկության անսովոր ձեւաչափ», - գրում Է Forbes-ը։

Իտալացի հեղինակ Ջոնաթան Բազին Instagram-ում փորձում է բացատրել բյութի-ստանդարտների էվոլյուցիան։ «Մոդելներն այսօր ոչ միշտ են գեղեցկուհիներ ու նորաձեւության գործիքներն ու «լեզուն» վաղուց այն չեն, ինչ նախկինում էին՝ 20, 30 տարի առաջ», - գրում է նա։

Արմինեն վերջերս հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին։ «Մարդիկ վախենում են ամեն ինչից՝ նորից, ուրիշից», - ասել է մոդելը՝ ընդգծելով, որ «գեղեցկությունն ունի շատ տարբեր որակներ»․․․ «Նույնիսկ եթե քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել մյուսների», - կարծում է Արմինեն:

Լուսանկարներ

«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը
«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը
«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը
«Եթե նույնիսկ քեզ չեն հասկանում, ավելի լավ է տարբերվել, քան հարմարվել ուրիշներին»․ Արմինե Հարությունյանն Իտալիայում դարձել է բոդի շեյմինգի առաջին զոհը

Այլ Նորություններ Շոու բիզնես Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Շոու բիզնես Թեմայից