Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում: Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Հանդիպման ավարտից հետո ՀՖՖ-ն լուսանկար է ներկայացրել Հայաստանի հավաքականի հանդերձարանից: