Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.6
EUR
35.51
RUB
0

Հայաստանում բրոքերները կանխատեսում են անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության գների աճ

Թեմա ՝ Տնտեսություն
2020-09-11 20:43:50

Հայաստանում բրոքերները պանդեմիայի ֆոնին կանխատեսում են անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության գների աճ: Շուկայում աժիոտաժ է, եւ գնիջեցում չի նկատվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Best House» ընկերության բրոքեր Լեւոն Հակոբյանը:

Նա նշեց, որ այս տարի անշարժ գույքի գինը նույնիսկ կարող է աճել, եթե, իհարկե, բացվեն ցամաքային սահմանները: Իսկ տների ու բնակարանների վարձակալության գները, նրա խոսքով, նվազել են միջինում 20 տոկոսով, ընդ որում, դա վերաբերում է թե օրավարձին, թե ամսական վարձին, սակայն այժմ գների աճի միտում է նկատվում, եւ հնարավոր է, որ հենց 20 տոկոսով գները կբարձրանան: «Անկումը կապված է տուրիզմի ոլորտում ճգնաժամի հետ: Ինչ վերաբերում է կոմերցիոն անշարժ գույքին, ապա վարձակալության գներն այդ սեգմենտում եւս նվազել են 20 տոկոսով՝ կրկին զբոսաշրջիկների բացակայության պատճառով»,-նշեց Հակոբյանը:

«Trust Realty» ընկերության բրոքեր Վահե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վաճառքի գները ինչ-որ պահի նվազել են 5-10 տոկոսով, ապա՝ բարձրացել: «Կոմերցիոն անշարժ գույքի գները մնացել են նույն մակարդակին, իսկ այդ սեգմենտում գործարքները հիմնականում իրականացնում են անմիջապես վարձակալներն ու տանտերերը փոխադարձ զիջումների հիման վրա»,-հավելեց նա: Բրոքերը պարզաբանեց, որ հնարավոր փոփոխությունները պայմանավորված են ցամաքային սահմանների բացման ժամկետների հետ եւ նրա հետ, թե երկրում խիստ կարանտինի կհայտարարվի, թե՝ ոչ: «Եթե մոտ ժամանակներս բացվեն սահմաններն ու կարանտին չմտցվի, ապա կարելի է ակնկալել գնաճ 5-10 տոկոսի սահմաններում: Մուտքի եւ ելքի ինտենսիվացումը, անկասկած, կհանգեցնի պահանջարկի մեծացմանը»,-եզրափակեց նա:

Նշենք, որ  համաձայն պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացված ընդհանուր գործարքների թիվը նվազել է 15%-ով՝ կազմելով 71516 գործարք, ընդ որում՝ անշարժ գույքի առուվաճառքի գործարքները նվազել են 12.1%-ով՝ կազմելով 19979: Օրինակ՝ Երեւան քաղաքում այս տարվա առաջին կիսամյակում 2019թ.-ի առաջին կիսամյակի համեմատ առուվաճառքի գործարքների թիվը նվազել է ավելի քան 27%-ով, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 10.5%-ով, իսկ գյուղական բնակավայրերում արձանագրվել է թեեւ աննշան, բայց 1.2% աճ: Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը աճել է շուրջ 17.8%-ով:    


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից