Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
383.74
EUR
450.05
RUB
4.93

«Հրապարակ». «Փաստորեն, հրաշքներ լինում են». Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում. Պատգամավորներից ոմանք գիշերը չեն քնել

Թեմա ՝ Հասարակություն
2020-09-16 04:29:46

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես Փաշինյանը կասեր, խորհրդարանական մաստեր-կլաս ցույց տվեց՝ դրսեւորելով աննախադեպ «սկզբունքայնություն»։ Մեկ օր առաջ եւ տեւական ժամանակ հուժկու քննադատում էին նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի առաջադրումը, բայց ամենաշատ՝ 86 կողմ ձայնով նրան գործուղեցին ՍԴ։ 1 տարի առաջ Վաղարշյանին  մերժած հեղափոխականները նրա թեկնածության քննարկման ժամանակ մուննաթ էին գալիս նախագահականի ներկայացուցչի վրա, թե ինչու են մերժված թեկնածուին կրկին առաջադրել, ինչու են անարգում խորհրդարանական ինստիտուտը։

Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, ինչո՞ւ իմքայլականները գրեթե միաձայն ընտրեցին Վաղարշյանին։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուների վերաբերյալ եզրակացություններն էին պատճառը»,- ասաց մեր աղբյուրը։

«Ո՞նց կլիներ՝ խայտառակված Խունդկարյանին ընտրեինք, իսկ Վաղարշյանին, ում բարեվարքության վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, մերժեինք։ Արդար չէր լինի»։ Երեկ ուշ երեկոյան «վերեւներից» ստացած զանգից հետո խմբակցությունն ընդհանուր «զրուցարանում» Վաղարշյանի օգտին քվեարկելու մասին քննարկումներ է ծավալել, ապա որոշել առավոտ շուտ խմբակցության նիստ հրավիրել։

Նիստի ընթացքում չնայած մի քանիսը դեմ են արտահայտվել, սակայն պարզել են, որ ոմանք անչափ «տպավորվել» են թեկնածուի անկեղծությամբ, ամբողջ գիշեր չեն քնել նրան մերժելու մտքից։ Դեմ են եղել նրանք, ովքեր քննարկման ժամանակ քննադատական հարցադրումներ են ներկայացրել։ Ինքը՝ Վաղարշյանը, քվեարկությունից հետո մեզ հետ զրույցում անակնկալի եկած՝ խոստովանեց․ «Փաստորեն, հրաշքներ լինում են»։ Իսկ թե ինչ է ինքն անձամբ արել այդ ուղղությամբ, վստահեցրեց․ «Ոչինչ, պատգամավորներին պիտի հարցնեք՝ ինչու մտքափոխվեցին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից