Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

Վանում մի ուրարտացի կնոջ գերեզման է պեղվել, որում շատ զարդեր են հայտնաբերվել (ֆոտո)

Թեմա ՝ Մշակույթ
2020-09-20 07:17:50

Վան նահանգի Հայոց ձոր (թուրք․ անվանումը՝ Գյուրփընար) գավառում իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է մի ուրարտացի կնոջ դամբարան, որը թաղված է եղել բազմաթիվ զարդերի հետ միասին։

Akunq.net–ի փոխանցմամբ՝  Վանում պեղումները շարունակվում են «Հարյուրերորդ տարի» համալսարանի Գրականության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆ․ Ռաֆեթ Չավուշօղլուի հսկողության տակ։ Կնոջ կմախքն ուսումնասիրվելու է մարդաբանների լաբորատորիայում, որից հետո միայն կբացահայտվեն նրա մահվան պատճառները և հստակ տարիքը։

Թուրքական  TRT–ի հետ զրույցում  պրոֆ․ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պեղումների շնորհիվ մեկ անգամ ևս հավաստիացել են, թե ուրարտացիների համար որքան կարևոր է եղել հանգուցյալին զարդերով թաղելու ավանդույթը, և հավելել․

«Վերջին գերեզմանը, որ պեղել ենք, պատկանում է 20-25 տարեկան մի կնոջ։ Այստեղ հատկապես կարևոր է այն փաստը, որ այդ կինը թաղված է եղել իր բոլոր զարդերով։ Կմախքի վրա կարծես զարդերի մի ամբողջ հավաքածու լինի։ Այս կմախքը ցույց է տալիս, որ ուրարտացի կանանց զարդարվելու արվեստը շատ բարձր մակարդակի վրա է գտնվել։ Մենք նաև համոզվեցինք, որ այս կմախքը պատկանում է ազնվական ցեղից սերած մի կնոջ»։

Թուրք գիտնականը հայտնել է նաև, որ կմախքի վրա հայտնաբերել են երկու ապարանջան, մի բրոնզե մատանի, ականջօղեր ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի մանյակ։

Լուսանկար

Վանում մի ուրարտացի կնոջ գերեզման է պեղվել, որում շատ զարդեր են հայտնաբերվել (ֆոտո)

Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից