Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«ԼՀԿ-ն կմիանա՞ եռյակին». լրագրողը՝ Մարուքյանին

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-09-22 11:12:08

«Արդյո՞ք հանրային դժգոհություններն այնքան մեծ են, որ երեք ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել իրենց շուրջ: Հնարավո՞ր է ինչ-որ մի փուլում ԼՀԿ-ն միանա եռյակին»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ հարցրին լրագրողները: Պատգամավորն ասաց, որ հանրահավաքի մասին տեղյակ չէ.

 «Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ ու միասնական նախաձեռնություններ ենք ունենում, երբ օրակարգերը համընկնում են: Մինչ օրս այն համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ, որոնք հաջողությամբ են պսակվել: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը: Կհետևենք, կտեսնենք՝ ինչ կոչեր են հնչում, որն է օրակարգը: Այն, որ դժգոհություններ կան գործող իշխանության կառավարումից, միանշանակ է, բայց թե ինչ մակարդակում է, ո՛չ հարցումների եմ տիրապետում, ո՛չ էլ կարող եմ հետևություններ անել: Այդ դժգոհություններից մենք էլ ենք ստանում»: Հարցին՝ եթե հրապարակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, կմիանա՞ք, Մարուքյանն ասաց. «Եթե ԼՀԿ-ն ունենա այդպիսի պահանջ, ԱԺ-ում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց: ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի՝ միանա դրան»:


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից